Արդյո՞ք կոռուպցիա չէ՝ Դուք 14 միլիոն դրամի վերելակ եք կառուցել ձեր տան համար,դատախազի համազգեստը՝58 միլիոն դրամ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Արդյո՞ք կոռուպցիա չէ՝ Դուք 14 միլիոն դրամի վերելակ եք կառուցել ձեր տան համար,դատախազի համազգեստը՝58 միլիոն դրամ

Արդյո՞ք կոռուպցիա չէ՝ Դուք 14 միլիոն դրամի վերելակ եք կառուցել ձեր տան համար,դատախազի համազգեստը՝58 միլիոն դրամ«Ձեր օրը փչացնեմ, էլի…ելույթ չէի նախատեսում, բայց ի մի բերեցի որոշ նյութեր»,-ԱԺ-ում այսօր Դատախազության 2018թ.-ի գործունեության քննարկման եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ պատգամավորների հարցուպատասխանի ավարտին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նկատի ունենալով Դավթյանի պատասխանները՝ նա նշեց. «Նախորդ իշխանության ելույթները լսելիս համոզվում եմ, որ թավիշը մեզանում չափից դուրս շատ է: Չգիտեմ, թե ինչ արժանիքների համար կարող էր նախկին ռեժիմն առաջադրել նրան գլխավոր դատախազի պաշտոնում, բայց համոզված եմ՝ եթե մարդն իր որակներով չի կարող համապատասխանել ռեժիմի կանոններին, նա դուրս է մնում համակարգից եւ առաջխաղացման հնարավորություն չի ունենում»:

Բաբաջանյանը շեշտեց՝ գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին. «Բայց արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դատախազն իր վարչության պետի պաշտոնում նշանակել է իր զարմիկին՝ Սարգիս Թարխանյանին, իսկ Լոռու մարզի դատախազ է նշանակել իր սանիկին՝ Արսեն Մարտիրոսյանին: Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ Արթուր Դավթյանն իր մտերիմին՝ Սեւակ Հովհաննիսյանին, որն աշխատում էր Էրեբունու դատախազությունում, տեղափոխել է գլխավոր դատախազություն եւ երկու տարվա աշխատանքային փորձով նշանակել Արարատի մարզի դատախազ»: Բաբաջանյանը, դիմելով Արթուր Դավթյանին, ասաց. «Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դուք, դառնալով գլխավոր դատախազ, որոշել եք փոխել դատախազի համազգեստը եւ պետությունից դրա համար պահանջել 58 միլիոն դրամ: Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դատախազության շենքի վերին հարկի վրա նոր հարկ եք կառուցել տվել, որը պետության համար արժեցել է 160 միլիոն դրամ: Այդ հարկ եք տեղափոխել ձեր առանձնասենյակը եւ համեստ գրասենյակ զբաղեցնելու փոխարեն այժմ զբաղեցնում եք 100 քմ տարածք: Դուք 14 միլիոն դրամի վերելակ եք կառուցել տվել, որը բարձրանում է ձեր հարկ, իսկ առաստաղն այնքան եք բարձրացրել, որ վերելակը հարմարվի, եւ դա կրկին՝ հարկատուների հաշվին»: 
хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 167


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v