Հյուսիսային պողոտայում պիտի ապրեն արդար ճանապարհով միլիոններ վաստակողները, մենք Երրորդ մասում էլ կապրենք » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Հյուսիսային պողոտայում պիտի ապրեն արդար ճանապարհով միլիոններ վաստակողները, մենք Երրորդ մասում էլ կապրենք

Հյուսիսային պողոտայում պիտի ապրեն արդար ճանապարհով միլիոններ  վաստակողները,  մենք Երրորդ մասում էլ կապրենքԱյսօր՝ մայիսի 10-ին, կառավարությունն ընդունեց զորացրված զինծառայողներին բնակարաններով ապահովելու մասին նախագիծը:

Այն ներկայացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ դրանով կարգավորվում է զինծառայողների բնակարանային ապաhովության իրավունքի իրացման շրջանակներում երկարամյա զինվորական ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակած նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցությանհատկացման ընթացակարգը և չափերը:



Նախարարը հայտնեց, որ 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ տրամադրվել է 5 միլիարդ 705 միլիոն դրամ գումար:

Ֆինանսական աջակցությունը հատկացվելու է հետևյալ չափերով. Երևանի վարչական սահմաննեորւմ գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը 50 տոկոսը, այլ քաղաքաներում՝ համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի, գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90%-ի:





Ֆինանսական աջակցությունը նախ հատկացվելու է սահմանամերձ բնակավայրեր ունեցող մարզերին, ապա՝ այլ մարզերին, հետո նոր Երևան քաղաքին:

Նշենք, որ սա այն նախագիծն է, որի համար այսօր զորացրված սպաները բողոքի ակցիա էին անում:

Վարչապետ Փաշինայն իր հերթին ցանկացավ իմանալ՝ թեկուզ մարզերում, հնարավոր է արդյո՞ք տրամադրվելիք գումարով բնակարան գնել:

Դավիթ Տոնոյան ասաց, որ մարզերում հնարավոր է անել, շուկայում առկա գները հնարավորություն տալիս են, այլ տարբերակ չկա հաշվարկներ անելու:

Վարչապետը նշեց, որ ինքը համապատասխան փաստաթղթեր է ուզել ու համոզվել, որ մարզերում 100 տոկոսով հնարավոր է բավարարել պահանջարկը, այսինքն՝ բնակարան գնել:

Ապա Փաշինյանը խոսեց նաև այս նախագծից դժգոհողների մասին՝ հայտարարելով, որ հարցը երկար ժամանակ տեղից չի շարժվել, իսկ հիմա կառավարությունը քայլեր է ձեռնարկում այն լուծելու համար, հետևաբար դժգոհողների վարքագիծը հասկանալի չէ:

Նշենք, որ դժգոհող սպաները նշում են, որ հնարավոր չէ տրամադրվելիք գումարով բնակարան գնել, իրենց գումար պետք չէ, իրենք տուն են ուզում:

Փաշինյանը խոսեց նաև մանկատան երեխաների բնակարանների հարցի մասին՝ նշելով, թե պետք է հասկանալ ինչպես որոշվելու, ում որտեղ բնակարան պետք է տալ: Փաշինյանի խոսքերով, եթե մարդիկ ցանկանում են տուն ունենալ Երևանի կենտրոնում, օրինակ՝ Հյուսիսային պողոտայում, հարցը չի լուծվելու:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ սպաներն իրավունք ունեն բնակարան գնելու որտեղ ուզում են, իսկ կառավարությունը պարտավարություն է ստանձնում տալ գումարի մի մասը:

Փաշինյանն իր հերթին կատակեց, որ Հյուսիսային պողոտայում պետք է ապրեն այն մարդիկ, ովքեր օրինական, արդար ճանապարհով միլիոններ են վաստակել և հնարավորություն ունեն գնել այդ բնակարանը. «Իսկ մենք պետք է Երրորդ մասում, բանում ապրենք: Իհարկե ժամանակավոր կարող ենք այնտեղ չապրել: Չնայած Երրորդ մասում վատ չէ, ես գոհ եմ» : хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 150


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v