• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Առեղծվածային դեղամիջոց՝ Avastin. մոսկովյան կլինիկայում դրա պատճառով կուրացել է 9 մարդ

Առեղծվածային դեղամիջոց՝ Avastin. մոսկովյան կլինիկայում դրա պատճառով կուրացել է 9 մարդՆախօրեին Երեւանի Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում սկանդալ էր. հայտնի էր դարձել, որ 6 մարդ գրեթե զրկվել է տեսողությունից շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցի օգտագործումից հետո։ Տուժածների հարազատները պնդում էին, որ պացիենտները դժվարությամբ էին զանազանում լույսը մթից այդ դեղամիջոցի ներարկումից հետո։ Կլինիկայի ղեկավարությունը հայտարարեց այն մասին, որ դեղամիջոցում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, իսկ «Նատալի Ֆարմ» ընկերությունն ասել է, որ Avastin-ը նախատեսված չէ ներաչքային ներարկման համար։

Այնինչ, տեսողության ժամանակավոր կորստի հետ կապված պատմությունը Avastin դեղամիջոցի օգտագործումից հետո նոր չէ։ 2016-ի սեպտեմբերին Մոսկվայի Հելմհոլցի անվան ակնաբուժական կլինիկայում նման սկանդալ էր բռնկվել. տուժել էր 9 պացիենտ։ Նրանց բոլորին ներարկվել էր Avastin ակնախնձորում։

Այն ժամանակ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց ոչ պրոֆեսիոնալ բուժման վերաբերյալ։ Քննիչների վարկածով՝ պատճառը դեղամիջոցի կիրառումն էր, որը «նախատեսված չէր ներարկման համար»։ Դեղը ժամանակավորապես հանվեց շրջանառությունից, բայց արդեն 2016 թվականի դեկտեմբերին վերականգնվեց Առողջապահության ոլորտի դաշնային վերահսկողական ծառայության կողմից։ Այդ ժամանակ էլ Roche Holding ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշում էր, որ պացիենտները տեսողությունը կորցրել են ակնաբուժության մեջ չգրանցված (այդ թվում եւ Ռուսաստանում) ցուցման արդյունքում։ Նշվում էր նաեւ, որ Avastin-ը հակաուռուցքային դեղամիջոց է եւ կիրառվում է օնկոլոգիական հիվանդությունների տարբեր տեսակների բուժման ժամանակ։

Դեղամիջոցի հրահանգում, կիրառման ցուցումներում նշված են հաստ աղիի քաղցկեղը, կաթնագեղձի քաղցկեղը, թոքի, ձվարանի, արգանդի վզիկի, լյարդաբջջային քաղցկեղները, գլիոբլաստոման, էպիթելային քաղցկեղը եւ որովայնամզի առաջնային քաղցկեղը։ Համապատասխան հրահանգը տեղադրված է Հայաստանի դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնի պաշտոնական կայքում։

Ինչո՞ւ են ուրեմն ակնաբույժները որոշել օգտագործել Avastin։ Փորձագետների կարծիքով՝ պատճառը կարող է լինել այն, որ դեղամիջոցի հիմնական ազդող նյութը բեւացիզումաբն է, որի թերապեւտիկ ազդեցությունը նման է ռանիբիզումաբին (առեւտրային անվանումը՝ Լուցենտիս)։ Այն կիրառվում է ակնաբուժության մեջ, բայց գրեթե երեք անգամ թանկ է Avastin-ից (միջինը՝ 300 հազար դրամ, այն դեպքում, երբ Avastin-ը 100 հազար դրամից մի փոքր ավելի է)։ Նշենք, որ ինչպես եւ Avastin-ը, Լուցենտիսը նույնպես մտնում է Հայաստանում գրանցված դեղամիջոցների ցուցակում։

Հ.Գ. Համաձայն ռուսական ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի, Հելմհոլցի անվան ակնաբուժական կլինիկայի պատմությունը լուռ ավարտ ունեցավ. Ռոսդրավնադզորը կլինիկային պահանջներ ներկայացրեց դեղերի հետ վարվելու կանոնների հետ կապված, եւ գործը դրանով ավարտվեց։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 183


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v