Դա ստորություն է. Արայիկ Հարությունյանը՝ Եռաբլուրում հայտնի ծաղկեպսակի մասին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Դա ստորություն է. Արայիկ Հարությունյանը՝ Եռաբլուրում հայտնի ծաղկեպսակի մասին

Դա ստորություն է. Արայիկ Հարությունյանը՝ Եռաբլուրում հայտնի ծաղկեպսակի մասինԲրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսխորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ այդ ծաղկեպսակի հետ կապ չունեն, դա սադրանք է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Եռաբլուրում լատինատառ գրառմամբ ժապավենով ծաղկեպսակի մասին:

Հարությունյանը նշեց, որ կատարյալ ստորություն է ինչ-ինչ համալսարանների հետ հաշիվները մաքրելու համար այս տոներն օգտագործելը. «Դա ուղղակի անընդունելի է: Նրանք, ովքեր արել են այդ քայլը, դատապարտելի քայլ են արել: Կոչ կանեմ այս նվիրական տոները չօգտագործել ինչ-ինչ քաղաքական նպատակների համար»:

Հարցին, թե ինչ քաղաքական նպատակ կարող է ունենալ արվածը, Արայիկ Հարությունյանը հերքեց վայրկյաններ առաջ արած իր հայտարարությունը. «Ես չասացի, որ դա քաղաքական նպատակ է: Ես ասացի, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են տոներով իրենց հաշիվները մաքրել, անընդունելի բան են անում»:

***

Քիչ անց ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը հաղորդագրություն տարածեց.

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԵՐՔՈՒՄ Է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից և հորդորում բոլոր լրատվականներին տարածել լուրն առ այն, որ ՆԵՐԿԱՅԻՍ ԵՊԼՀ ՈՒԽ-ը ոչ մի առնչություն չունի այս ծաղկեպսակի հետ։

Հարգենք Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը, և նման սուրբ ու հաղթական օրը չպղծենք նենգությամբ։
Շնորհավոր մայիսի 9։
ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 146


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v