Բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը․ Արցախի նախագահներն ինչո՞ւ նրա համար էլ չեն միջնորդել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 12:38 – Ադրբեջանը Կուբաթլուի շրջանում հեռուստառադիոհեռարձակմումն ապահովող նախկինում եղած 50 մետրանոց աշտարակ են գործարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը․ Արցախի նախագահներն ինչո՞ւ նրա համար էլ չեն միջնորդել

Բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը․ Արցախի նախագահներն ինչո՞ւ նրա համար էլ չեն միջնորդելԿարծում եմ՝ պետք է նման դեպքերում Արցախի նախագահի իրավախորհրդատուները ճիշտ խորհուրդներ տան, որովհետեւ այդ գործն այլեւս գլխավոր դատախազի տիրույթում չէ, գործն ուղարկվել է դատարան, եւ գլխավոր դատախազը, եթե նույնիսկ շատ ուզենա, չի կարող էդ հարցը լուծել, դրա համար, կարծում եմ Արցախի նախագահների համար ճիշտ չէ հասցեագրել դիմում մի տեղ, որն իրենց իրավազորության ներքո չէ, եւ էստեղ իրավախորհրդատուների սխալն է։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի երկու նախագահների դիմումին, որով գլխավոր դատախազին խնդրում էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կանաքը վերացնել․

«Հաջորդը, մարդկայնորեն ես դա կարող եմ հասկանալ, որովհետեւ ենթադրում եմ՝ ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել եւ այլն: Բայց, այնուամենայնիվ, հարցեր ծագում են: Եթե այստեղ քաղաքական խնդիր ենք լուծում, Արցախի պետականության խնդիր ենք լուծում, օրինակ, այսօր բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Ասենք, ինչո՞ւ իրենց միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել, ո՞րն է պատճառը: Եթե սկզբունքն ենք պահում, Արցախի հերոս է: Կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ Արկադի Ղուկասյանը պետք է Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչում շնորհած լինեին: Ինչու իր համար չեն միջնորդել»,-ասաց Փաշինյանը:



Նա նշեց, որ եթե խոսում ենք այն մասին, որ Արցախի հերոսներին չի կարելի կալանքի տակ պահել, կարո՞ղ է այնպես ստացվել, որ ե՛ւ Արկադի Ղուկասյանը, ե՛ւ Բակո Սահակյանի իշխանության տարիներին որեւէ Արցախի հերոս երկար տարիներ կալանքի տակ պահված լինի.

«Հնարավո՞ր է այդպիսի բան եղած լինի, թե հնարավոր չի: Այստեղ էլ պետք է սկզբունքը հասկանանք, ի՞նչ չափանիշով: Եթե որեւէ մեկին թվում է, թե Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում է։ Իմ կարծիքով, եւ, եթե չեմ սխալվում, դե յուրե՝ Քոչարյանին մեղսագրվող արարքը շատ ավելի ծանր է: Եւ էստեղ պետք է հասկանալ՝ որն է սկզբունքը։

Դավիթ Սանասարյանի դեպքում ասում եմ, որ ցավում եմ, որ մարդիկ հարցն ընկալում են ընկերական, ախպերական տրամաբանության մեջ: Բայց այդպես մենք պետություն չենք կառուցի: Սանասարյանն իմ ընկերն էլ է: Նշանակում է՝ իմ ընկերները օրենքից վե՞ր են, չի կարող նման բան լինել, եթե իմ ընկերները օրենքից վեր չեն, ուրիշ մեկի ընկերը չի կարող օրենքից վեր լինել»,-ասաց ՀՀ վարչապետը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 212


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v