
Այսօր՝ մայիսի 8-ին, մամուլի ասուլսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր այն թեզը, որ ԼՂ հարցը պետք է որոշի ժողովուրդը. «Հիմա, որ ասում եմ՝ ժողովուրդը պետք է որոշի, ոմանք զարմանում են: Բա ո՞վ պետք է որոշի, դո՞ւք, մի քանի կոռուպիցոներներո՞վ: Ձեր տներն իտալիաներում, բադենբադեններում առնեք ու Ղարաբաղի հարց որոշե՞ք: Դուք ո:վ եք ընդհանրապես: Ամեն ինչ պետք է ժողովուրդը որոշի, համակերպվեք՝ դա անելով ՀՀ օրենսդրության շրջանակներում: Եթե բանակցությունների ընթացքում ունենամ լուծում, որն արժանի համարեմ ժողովրդին ներկայացնելու, կգամ ու կներկայացնեմ: Հնարավոր է հանրաքվե լինի»:
«Իսկ մենք հստակ ձևակերպե՞լ ենք, թե ինչ ենք ուզում: Եկեք հստակ ձևակերպենք և վարչապետին ասենք, որ սա է խնդիրը: Գնում ենք բանակցությունների, ասում են, որ ծախող ենք: Ծախողը դուք եք: Ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրելու: Երկիրը թալանողները գրում են, որ հաստատ ծախում ենք: Ո՞վ է դրանց այդ իրավունքը տվել, ո՞վ են դրանք ընդհանրապես, այդ սերմացու գողացող մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացնողները, փեսեքին ու տղերքին միլիոնատեր դարձրածները: Նրանք բարոյական իրավունք չունեն որոշելու Ղարաբաղի հարցը, ինչ մեդալ էլ կախած լինեն: Ասում են՝ բա մենք, ձեր տեղը նախաքննություն ու դատարանները կորոշեն»,-հավելեց վարչապետը:
хорошие новости дня новости кавказа бесплатно