Տեսանյութ. Հաղորդակցության ուղիներ են հաստատվել իմ և Ադրբեջանի նախագահի միջև. պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Տեսանյութ. Հաղորդակցության ուղիներ են հաստատվել իմ և Ադրբեջանի նախագահի միջև. պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում

Տեսանյութ. Հաղորդակցության ուղիներ են հաստատվել իմ և Ադրբեջանի նախագահի միջև. պետք է հասկանանք՝ ինչ է կատարվումԱդրբեջանը վերջին ուղիղ 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի: Իր պաշտոնավարման 1 տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ այսպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում սահմանային լարվածության աճին և Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու հնարավորությանը:



«Եթե կրակոցներ են հնչում ամեն օր, նշանակում է, որ մենք պատերազմական իրավիճակի մեջ ենք: Վերջին օրերին լարում է զգացվում, բայց, ընդհանուր առմամբ, կայունությունը և հանդարտությունը, որ կար, պահպանվում է»,- ասաց նա:

Նա հիշատակեց, որ հաղորդակցության ուղիներ են հաստատվել իր և Ադրբեջանի նախագահի միջև: «Հիմա ես փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում: Մենք ինֆորմացիաներ, մտահոգություններ ենք փոխանակում, և այդտեղ իհարկե կան նաև փոխադարձ մեղադրանքներ: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչու է կատարվում»,- ասաց նա:



Քանի դեռ հարցը կարգավորված չէ, ըստ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու մոտեցումը չի փոխվելու: Նրա խոսքով՝ ինքը, ՊՆ-ն այդ փաստը ի գիտություն է ընդունում:

«Մենք նաև կարծում ենք, որ Վիենայի հայտարարությանը բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան: Իսկ այնտեղ մենք ամրագրել ենք, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի և ամրապնդվի:  Հիմա մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ  է տեղի ունենում: Արդյոք կողմերից որևէ մեկը տվե՞լ է հրաման՝ ապակայունացնելու իրավիճակը, եթե ոչ, ապա ինչո՞ւ է ապակայունանում իրավիճակը: Չնայած ես չէի անվանի դա ապակայունացում, ես դա կանվանեի որոշակի օրերին որոշակի միջադեպերի արձանագրում: Ադրբեջանական կողմը ևս մեզ որոշակի ինֆորմացիա է փոխանցում, որ իրենք էլ որոշակի մտահոգություններ ունեն, և դեպքեր են արձանագրվում: Փոխադարձ մեղադրանքներ կան, հիմա մենք աշխատանքային կարգով պետք է հասկանանք: ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցչի միջոցով փորձում ենք այդ կոմունիկացիաները ապահովել և արդյունքում կանենք մեր եզրակացությունները»,- ասաց նա: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 196


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v