• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Ո՞ւմ դեմ են պայքարելու.Ով ում դեմ ուզում է պայքարի. Փաշինյանը՝ Քոչարյանի նոր իշխանությունների դեմ պայքարելու հայտարարության մասին

Ո՞ւմ դեմ են պայքարելու.Ով ում դեմ ուզում է պայքարի. Փաշինյանը՝ Քոչարյանի նոր իշխանությունների դեմ պայքարելու հայտարարության մասինՌոբերտ Քոչարյանն ում է ուզում միանալ, թող միանա։ Այդ մասին այսօր՝ մայիսի 8–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ նա միանում է նոր իշխանությունների դեմ պայքարին եւ պատասխանելով հարցին, արդոք կապ չի տեսնում այդ հայտարարության եւ օրերս Արցախում ՀՅԴ–ի նախաձեռնությամբ անցկացվող ֆորումի հետ։

«Կապ կա, թե չկա, ես չգիտեմ։ Պետք է նայեմ, որ տեսնեմ, կամ չտեսնեմ։ Կապ կա, թե չկա, դա ոչ մի բան չի փոխում։ Գիտեք, մարդիկ կան, որ չեն հասկանում Հայաստանում ինչ է տեղի ունեցել, եւ ինչ է տեղի ունենում, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ ուրիշ մարդիկ։ Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ ՀՀ–ում այլեւս երբեք իշխանություն չի լինելու։ Երբեք։ Չի լինելու նաեւ ընդդիմություն 90 եւ ավել տոկոս հավանականությամբ. Հանրապետական կուսակցությունը համարում եմ, որ կասեցաված է, նույնիսկ փակված է»,– ասաց Փաշինյանը։





Հարցին, իսկ ՀՅԴ—ն, վարչապետն ասաց. «Դե դաշնակցությունը, դաշնակցությունը ավանդական կուսակցություն է, ես հարգանքով եմ վերաբերվում դաշնակցությանը, չնայած բոլորս էլ գիտենք այն պռոբլեբմները, որոնք նախկինում եղել են։ Բայց այդ հայտարարությունները... ում դեմ են պայքարելո՞ւ։ Իշխանությունը ժողովուրդն է, իրենք չեն հասկանում՝ ինչ է փոխվել Հայաստանում։ Ես չգիտեմ՝ իշխանության համար ով է պայքարելու, բայց ես իմ իշխանությունը պահպանելու համար չեմ պայքարելու։ Ով ում դեմ ուզում է պայքարի։ Ժողովուրդը որոշել է, որ ես վարչապետն եմ, ես վարչապետն եմ, ժողովուրդը կորոշի, որ ես վարչապետը չեմ, ես վարչապետ չեմ։ Իրենք ապրում են վիրտուալ աշխարհում, իրենց թվում է, որ կյանքը պարփակվում է զրահապատ մեքենաներում, որով հիմա ես եմ երթեւեկում»։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 117


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v