Առանց արգանդի ծնված կինը արգանդի փոխպատվաստման եզակի վիրահատության շնորհիվ հղիացել է » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Առանց արգանդի ծնված կինը արգանդի փոխպատվաստման եզակի վիրահատության շնորհիվ հղիացել է

Առանց արգանդի ծնված կինը արգանդի փոխպատվաստման եզակի վիրահատության շնորհիվ  հղիացել է27-ամյա ամերիկուհի Քայլա Էդվարդսը հղի է շնորհիվ արգանդի փոխպատվաստման եզակի վիրահատության։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Քայլան տառապում է Մայեր-Ռոկիտանսկի-Կուստեր-Հաուզերի (ՄՌԿՀ) ախտանիշով, այսինքն՝ զարգացման բնածին արատով, որը հանգեցրել է արգանդի բացակայության։ Ախտորոշումն արվել է այն ժամանակ, երբ նա 16 տարեկան էր, բայց կինը հույսը չէր կորցրել, որ երբեւէ կմայրանա։

Լույսը թունելի վերջում երեւաց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Բեյլորի համալսարանի բժշկական կենտրոնը հետազոտություններ է իրականացնում արգանդի փոխպատվաստման ոլորտում։ Քայլան համաձայնեց մասնակցել փորձարարական բուժմանը, բայց իրավիճակը բարդացավ համապատասխան դոնոր փնտրելիս։

Միայն մեկ տարի հետո՝ 2017-ին, նրան կարողացան վիրահատել, իսկ երեք ամիս հետո տեղադրեցին առաջին սաղմը։ Ցավոք, կնոջ մոտ վիժում եղավ։ Անհաջողությունները հետապնդեցին նրան եւս երկու անգամ, եւ բժիշկները տեղեկացրին, որ չորրորդ տեղադրումը վերջինն է լինելու։ Այս անգամ հաջողությունը ժպտաց կնոջը. այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ սաղմը «կպել» է։



Աղջիկը լույս աշխարհ է գալու հոկտեմբերին, եւ Քայլան ամուսնու հետ ապագայի երջանիկ պլաններ է գծում։ «Դա երազի է նման։ Մենք երազում ենք աղջկա մասին, պատկերացնում, թե ինչ տեսք է ունենալու»,- ասում է կինը։ Քայլան հույս ունի, որ իր պատմությունը կոգեւորի մյուս կանանց, որոնք, ինչպես եւ ինքը, ՄՌԿՀ-ի կամ այլ հիվանդության պատճառով երեխա ունենալ չեն կարող։ «Անպտղությունը արգելված թեմա է, որի մասին շատ կանայք չեն սիրում խոսել»,- խոստովանում է Քայլան։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 225


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v