Ադրբեջանում կա կարծիք, որ Հայաստանն «օկուպացրել է» Ադրբեջանի հողերը, և վերջ... » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ադրբեջանում կա կարծիք, որ Հայաստանն «օկուպացրել է» Ադրբեջանի հողերը, և վերջ...

Ադրբեջանում կա կարծիք, որ Հայաստանն «օկուպացրել է» Ադրբեջանի հողերը, և վերջ...Որքան էլ ադրբեջանական հանրության առաձին ներկայացուցիչներ հայտարարեն, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, հակառակորդ երկրում շարունակում է գերիշխող մնալ այն համոզմունքը, որ հայկական կողմն «օկուպացրել է» իրենց հողերի մի մասը, և դրանք պետք է ամեն գնով հետ վերադարձնել։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Հեյդար Ալիևի երբեմնի մերձավոր զինակից, Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի՝ պաշտոնական Բաքվին ուղղված կոչին՝ հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությանից և գործուն քայլեր ձեռնարկել հայերի հետ հաշտության եզրեր գտնելու ուղղությամբ։



Նրա խոսքով՝ մի բան է, երբ ադրբեջանցի որոշ գործիչներ կամ սահմանին ապրող մարդիկ մամուլում խաղաղասիրական կոչեր են հնչեցնում, մեկ այլ բան է, երբ իշխանությունն է ռազմատենչ հայտարարություններ տարածում։



«Ադրբեջանում խաղաղ լուծման կողմնակիցներ, իհարկե, կան, սակայն դա մեծ շերտ չէ։ Պետական գիծն այնպես է տարվում, որ Հայաստանն «օկուպացրել է» Ադրբեջանի հողերը, և վերջ։ Այսինքն՝ այդ երկրում շատ քիչ մարդիկ կան կամ պրակտիկորեն չկան, որոնք հաշվի են նստում Արցախի և Հայաստանի շահերի հետ։ Սա է խնդիրը։ Այդ մարդիկ չեն ճանաչում որևէ շահ՝ բացի Ադրբեջանի շահից։



ՀՀ վարչապետն ասում է՝ բանակցությունները կարող են արդյունք տալ, եթե խնդիրը լուծվի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից ելնելով։ Իսկ ահա Ադրբեջանում այս մասին ոչ ոք չի խոսում, որովհետև բոլորը գտնում են, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի շահից ելնելով։ Գոյություն ունի մեկ շահ, մնացած բոլորի շահերը կարևոր չեն, և Ադրբեջանում այդ մթնոլորտը շարունակվում է»,- նկատեց Մանվել Սարգսյանը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 170


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v