• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 20:38 – Անկարան գլխակերներ է վերադարձնում Ադրբեջան.հայկական ուղղության վրա կեղտոտ սադրանքներ անելու համա՞ր.«Ժամանակ» 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 19:42 – Կա տեսանյութ , թե ինչպես է Սերժ Սարգսյանը հանդիպում քրեական հեղինակությունների հետ 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Կառավարությունն ինձ անընդհատ զարմացնում է.Եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում՝ ուզում եք անպայման դուք ներկայացնեք, արե՛ք

Կառավարությունն ինձ անընդհատ զարմացնում է.Եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում՝ ուզում եք անպայման դուք ներկայացնեք, արե՛քԿառավարությունն ինձ անընդհատ զարմացնում է: ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով իր և իր գործընկերների ներկայացրած նախագծին, որով առաջարկում են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնչացմանը կամ խեղմանը, քրեականացնել։



Նշենք, որ նախագծով առաջարկվում է որպես պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև երեք հարյուրապատիկի չափով տուգանք, կալանք` մեկից երեք ամիս ժամկետով կամ  ազատազրկում` մինչև մեկ տարի ժամկետով: 

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Կառավարությունը քննարկել է նախագիծը, դրական եզրակացություն տվել, իսկ այժմ ԱԺ-ն առաջարկում է ձեռնպահ մնալ դրա ընդունումից։



«Կառավարության նիստին որոշ անդամներ քննարկման ժամանակ չգիտեմ ինչի ուրախանում են՝ դե դա իրենց էմոցիաների հարցն է, դրական մեսիջներով անում են առաջարկներ, որն ավելի է ոգևորում ինձ, ասում են՝ չէ, դուք քիչ պատիժ եք նախատեսում, մինչև 3 տարի ազատազրկում, ասում ենք՝ բրավո, համաձայն ենք, դրական մոտիվացիայով գալիս է ԱԺ, բայց հետո ստանում ենք նույն Կառավարությունից  կից գրություն՝ երկար-բարակ պատմում են, որ «ընդհանուր մոտեցումները լավ են, բայց քանի որ ԱԺ-ում մենք ստեղծել ենք, մենք քննարկում ենք, մենք անում ենք, առաջակում ենք ձեռնպահ մնալ օրենքի նախագծի ընդունումից» »,-ասաց նա։

Ըստ Զոհրաբյանի՝ ամեն կերպ իշխող ուժը ուզում է նախագիծն ինքը ներկայացնել։ «Հիմա եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում և ուզում եք անպայման դա ներկայացված լինի «Իմ քայլի» կողմից, քա՛վ լիցի, խնդիր չկա, արե՛ք  դուք, ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից, դրեք մերժեք իմ նախագիծը։ Եթե գտնում եք, սա այն հարցն է, որ անպայման դուք պետք է անեք, որ շները և կատուները իրենց  խորին շնորհակալությունը հայտնեն ձեզ, արեք դուք, բայց արեք հնարավորինս արագ, որովհետև վիճակագրությունը իսկապես բավական ծանր է, կենդանիների խեղում, սպանություն»,-ասաց նա։

Զոհրաբյանը կրկնեց, որ նման մոտեցումն իր համար զարմանալի է։ «Էնտեղ տալիս են դրական եզրակացություն, հետո նստում մտածում են՝ «լավ ինչի՞ իրանք անեն, էս լավ բանը մենք կարանք անենք»։ Արեք այդ լավ բանը դուք, ես իմ նախագիծը շրջանառությունից չեմ հանելու»,-ասաց նա։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 99


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v