Քրեական արդարադատության պատմության մեջ նման իրավիճակ դեռ չի եղել.ՍԴ-ի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Քրեական արդարադատության պատմության մեջ նման իրավիճակ դեռ չի եղել.ՍԴ-ի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին

Քրեական արդարադատության պատմության մեջ նման իրավիճակ դեռ չի եղել.ՍԴ-ի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի օգտինԱյսօր Սահմանադրական դատարանում գրավոր կարգով քննվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Սահմանադրական դատարանը բավարարել է դիմումը: Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը որոշման հրապարակումից հետո խոսել է լրագրողների հետ՝ այդ իրավիճակն անվանելով աննախադեպ:

«Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերալ որոշումն առաջնային կայացվել էր հունիս-հուլիս ամիսներին: Այնուհետև Վերաքննիչ քրեական դատարանն Ազարյանի նախագահությամբ կայացրել էր որոշում, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է, հետևաբար` չի կարող կալանավորվել: Այնուհետև նոյեմբեր ամսին Վճռաբեկ դատարանը կրկին գործն ուղղարկում է Վերաքննիչ քրեական դատարան այն նույն կալանքի հարցով, որը բարձրաձայնվել էր հուլիս ամսին: Հենց քրեական դատավարության օրենսգրքի այդ նորմը, որը և վիճարկվում էր Սահմանադրական դատարանում, էությունն այն էր, որ չի կարող պրոցեսն այդքան երկար տևել, որ Վճռաբեկ դատարանն ինքը պետք է կայացնի վերջնական որոշում: Կալանքի հարցը Վճռաբեկից նորից Վերաքննիչ ուղարկել չեք կարող: ՍԴ որոշման էությունն էլ էր սա»:

Փաստաբանը նշեց՝ այս նոր հանգամանքը հարցականի տակ է դնում նոյեմբերի 30-ին կայացված որոշումը, այն պետք է  վերանայվի: Թե կոնկրետ ինչպիսի ընթացակարգով, փաստաբանը դժվարացավ ասել` շեշտադրելով, որ ՀՀ քրեական դատավարության և քրեական արդարադատության պատմության մեջ նման իրավիճակ դեռ չի եղել: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 252


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v