• 13:01 – Տեսանյութ. Քայլերս անում եմ գիտակցված. չփորձեն ինձ ներքաշել կեղտոտ խաղերի մեջ,ինձ կապել Միքայել Մինասյանի հետ 
  • 14:00 – Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 13:05 – 18-ամյա աղջիկը մահացել է նարկոզից.հարուցվել է քրեական գործ 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ոստիկանության որոշ պաշտոնյաներ մերժում են վարձով բնակվող ծառայողների զեկուցագրերը. ձևական բնո՞ւյթ էր կրում հրամանը

Ոստիկանության որոշ պաշտոնյաներ մերժում են վարձով բնակվող ծառայողների զեկուցագրերը. ձևական բնո՞ւյթ էր կրում հրամանըՀՀ Ոստիկանության մի խումբ ծառայողների ընտանիքի անդամներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ են ուղարկել



Բաց նամակում չորս քաղաքացի հիշեցնում է, որ պայմանագրային զինծառայողներին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածք վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգի մասին: Դիմող քաղաքացիները հայտնում են, որ Երևան քաղաքի վարչության որոշ բաժինների պետերը իրենց կամայականությամբ և անհիմն մերժում են, որ վարձով բնակվող ոստիկանության ծառայողների   զեկուցագրերը չներկայացվեն ՀՀ ոստիկանությունում բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում, մասնավորապես, ասվում է.



«Հարգելի պարոն Փաշինյան

Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքիների համար որևէ դրական իրավիճակ չի փոխվել:

Մանրամասնենք՝ 2018թ. նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» թիվ 1321-Ն որոշումը:

Այնուհետև հիմք ընդունելով նշված որոշման 6-րդ կետը՝ ոստիկանության պետի կողմից 09.01.2019թ. ընդունվել է «ՀՀ ոստիկանությունում բնակարանային հարցերով զբաղվող

հանձնաժողովի անդամների թիվը, անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 1-Լ հրաման: Վերը նշվածները հիմք են տալիս ենթադրելու, որ որոշման և ոստիկանության պետի հրամանով բարելավելու է ոստիկանությունում ծառայող և բնակարանով չապահովված ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակը, սակայն չգիտես ինչ պատճառով ոստիկանության Երևան քաղաքի վարչության որոշ բաժինների պետերը (մասնավորապես՝ Մաշտոցի, Շենգավիթի Նոր Նորքի, էրեբունու, Կենտրոնի) իրենց կամայականությամբ և անհիմն մերժում են, որ վարձով բնակվող ոստիկանության ծառայողների (տվյալ դեպքում մենք և էլի շատ ու շատերը) զեկուցագրերը չներկայացվեն ՀՀ ոստիկանությունում բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողով՝ հայտնելով, որ որոշումը և հրամանը կրում են ձևական բնույթ և ներքին ցուցում ունեն, որ հնարավորինս մարդ չներկայացվի փոխհատուցում ստանալու:

Եթե նշված որոշումը և հրամանը կրում են ձևական բնույթ, ապա ինչ իմաստ ուներ դրանք կայացնելը: Եթե դրանք իսկապես կայացվել են նպատակային և միտում ունեն բարելավելու ոստիկանությունում ծառայող և բնակարանով չապահովված ոստիկանության ծառայողների ընտանիքների սոցիալական վիճակը, ապա ինչ հիմքերով են բաժինների պետերը խոչընդոտում որոշման և հրամանի պահանջների իրականացմանը և չեն թույլատրում, որ ոստիկանության ծառայողները ստանան բնակարանի վարձավճարի փոխհատուցում:



Խնդրում ենք Ձեզ, հանձնարարեք ոստիկանության պետին, որ ոստիկանության ծառայողների ընտանիքի սոցիալական վիճակը բարելավելու համար, գրավոր կարգով բաժինների պետերից պահանջի վարձով բնակվողների ցուցակներ (այդ պարագայում բաժինների պետերը չեն կարող թաքցնել վարձով ապրողներին) և սահմանի համապատասխան հսկողություն, որ ոստիկանության ծառայողների կողմից վարձակալած բնակարանի դիմաց իսկապես (այլ ոչ թե թղթի վրա) տրվի համապատասխան փոխհատուցումներ, հակառակ պարագայում տպավորություն է, որ բաժինների պետերը արհամարհում են Կառավարության որոշումը և ոստիկանության պետի հրամանը կամ դիտավորյալ չեն ուզում դրանք կատարել»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 82


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →