Կան մարդիկ, որոնց մանդատը վրայից վերցնես` տակը տորիչելյան դատարկություն է.մանդատի կողքը մոմ չենք վառում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Կան մարդիկ, որոնց մանդատը վրայից վերցնես` տակը տորիչելյան դատարկություն է.մանդատի կողքը մոմ չենք վառում

Կան մարդիկ, որոնց մանդատը վրայից վերցնես` տակը տորիչելյան դատարկություն է.մանդատի կողքը մոմ չենք վառումԿան մարդիկ, որոնց մանդատը վրայից վերցնես` տակը տորիչելյան դատարկություն է.մանդատի կողքը մոմ չենք վառումՊատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք:

Վերջին շրջանում, ժանրի բոլոր կանոններին համաձայն, կրկին գերակտիվացել են տարատեսակ քաղաքական սիմբիոզներ, առաջնագիծ է բերվել ֆեյսբուքյան ավանգարդը, որոնց թիրախը Գագիկ Ծաուկյանն ու «Բարգավաճ Հայաստանն» է: Մերօրյա ավանգարդիստներին ասեմ, որ իրենք առանձնապես կրեատիվ չեն իրենց «հակաբարգավաճական» օրակարգով, որովետև իրենցից դեռ շատ առաջ, իրենց «պերվապրախոդեցները», նույն սկավառակը քանիցս պտտեցրել են:





Ուստի, միչուրինյան տարատեսակ պատվաստումների արդյունքում քաղաքական լանդշաֆտում հայտնված տարբեր գվարդիաների այսօր չեմ պատասխանելու: Վաղը` ևս: Մյուս օրը` առավել ևս:

Բայց, մի թեզի կողքով չկարողացա անտարբեր անցնել: Պարզվում է, քաղաքական նոր լանդշաֆտի որոշ շահառուներ, իրենց ֆեյքային ավանգարդով շրջանառում են թեզեր, որ ԲՀԿ խմբակցությունը հեսա-հեսա պառակտվելու է, և մեկ էլ` ինչ-որ «մանդատաթեմա» են պտտեցնում ֆեյսբուքյան առաջնագծում:

Ուրեմն այսպես` ինչքան էլ մեզ սիրեն կամ չսիրեն, մեկ բանում, վստահ եմ, որևէ մեկը չի կասկածում, որ ԲՀԿ խմբակցությունը պառակտել հնարավոր չի: Դե, ուղղակի հնարավոր չի և վերջ: Որովհետև մեր շարքերում «դեզերտիրներ» չկան:



Մանդատների մասով. ես, իհարկե, հասկանում եմ, որ կան ու միշտ էլ կլինեն մարդիկ, ում համար պատգամավորական մանդատը տվյալ մարդու ողջ բովանդակությունն է, որովհետև հենց մանդատը վրայից վերցնես` տակը տորիչելյան դատարկություն է:

Ես ու իմ ընկերները սրբազան սարսուռ չունենք պատգամավորական մանդատի հանդեպ և ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում: Պատգամավորի մանդատը ընդամենը գործիք է` քեզ վստահության քվե տված ժողովրդի օրակարգը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն բերելու և լուծումներ գտնելու համար:

Այնպես որ, երբևէ ինչ որոշումներ էլ կայացնենք, այդ որոշումները լինելու են միասնական, լինելու է մեր բոլորի որոշումը:

Որովհետև մենք թիմ ենք ու այլ կերպ չէր էլ կարող լինել:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 208


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v