• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

«Հանդիպեցի Դավիթի բացարձակ անտարբերությանը իմ ահազանգի հանդեպ». Ալբերտ Բաղդասարյան

«Հանդիպեցի Դավիթի բացարձակ անտարբերությանը իմ ահազանգի հանդեպ». Ալբերտ Բաղդասարյան«Հանդիպեցի Դավիթի բացարձակ անտարբերությանը իմ ահազանգի հանդեպ». Ալբերտ Բաղդասարյան«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիոն կառավարման համակարգի գերիները.

Երբ Դավիթ Սանասարյանը համակարգում զբաղեցրեց ՊՎԾ պետի պաշտոնը, որոշեցի որպես վստահելի մարդու` ինքս էլ իմ կողմից նորանշանակ հակակոռուպցիոներին օգնեմ` փորձելով նրան տեղյակ դարձնել պետական համակարգային թալանի` ամենաբարձր մակարդակով լուրջ մշակված մի մեխանիզմի մասին, որի հետ գործի բերումով պատահմամբ առնչվել էի դեռևս Ռ. Քոչարյանի օրոք։ 

     Այդ մեխանիզմն անխափան գործում է առ այսօր` պետական բյուջեից խժռելով միլիարդավոր դրամներ։ 

     Սակայն հանդիպեցի Դավիթի բացարձակ անտարբերությանը իմ ահազանգի հանդեպ։ 

     Դավիթը ոʹչ պատասխանեց իրեն գրածս անձնական նամակին, ոʹչ արձագանքեց իր իսկ էջում իրեն հղումով հիշեցմանը, իր իսկ մեկնաբանության տիրույթում։ 

     Լավ հասկանալով կոռուպցիոն համակարգում իր նիշան գրաված Դավիթի վիճակը, ևս մեկ փաստական օրինակով ամրապնդելով վաղուց արածս եզրահանգումները գործող համակարգում ներգրավված ցանկացած անհատին թելադրվող գործելակերպի մասին` այլևս «չանհանգստացրի» Դավիթին։ 

     Հիմա Դավիթի փոխարեն Նիկոլը նշանակել է նոր, անբասիր անցյալով, նախկինում այս կոռուպցիոն համակարգում ազնիվ աշխատած ու արագ կարիերա արած, իր արդար քրտինքով ու մոտիկ բարեկամների աջակցմամբ աչք զարնող հարստություն կուտակած, նախկին կոռուպցիոն իշխանավորների հետ ոչ մի առնչություն չունեցող, ժողովրդին հաշվետու ու նրա առաջ խիստ պատասխանատու երիտասարդ հակակոռուպցիոների։ 

     Անհամբեր սպասում եմ նոր կոռուպցիոն բացահայտումների, հատկապես` դպրոցների մաքրուհիներին ու գյուղապետարանների պահակներին ու վարորդներին առնչվող։

Հ. Գ. Գնամ պոպկոռն առնեմ, որ հերթական սերիալն սկսելուց պակասություն չանի։

Ոչ մի բնորոշում չակերտներով չէ, որովհետև ես անվերապահ հավատում եմ իմ վարչապետին։ 

     Այլ կարծիք ունեցողները կոռուպցիոն համակարգի մնացուկ չար ու նախանձ մարդիկ են»։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 212


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v