Այս ամենը շատ անհանգստացնող է.եթե պատերազմ սկսվի՝ թուրքական զինված ուժերը կարող են մասնակցել Հայաստանի դեմ պատերազմին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Այս ամենը շատ անհանգստացնող է.եթե պատերազմ սկսվի՝ թուրքական զինված ուժերը կարող են մասնակցել Հայաստանի դեմ պատերազմին

Այս ամենը շատ անհանգստացնող է.եթե պատերազմ սկսվի՝ թուրքական զինված ուժերը կարող են մասնակցել Հայաստանի դեմ պատերազմինԱյս ամենը շատ անհանգստացնող է.եթե պատերազմ սկսվի՝ թուրքական զինված ուժերը կարող են մասնակցել Հայաստանի դեմ պատերազմինԱդրբեջանի տարածքում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» զորավարժությունն ամփոփված է իր անվան մեջ, որին որևէ վերլուծաբան այս օրերի ընթացքում ուշադրություն չի դարձրել։ Զորավարժության նպատակն այն է, որ Թուրքիան կարողանա վերականգնել իր սահմանները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Զինված ուժերի պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։





Հիշեցնենք, որ մայիսի 1-5-ը Ադրբեջանի տարածքում անցկացվում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որտեղ ներգրավված են երկու երկրների ռազմական տարբեր ուժեր։

Վ. Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները շարունակական բնույթ են կրում, որոնք հաճախ իրականացնում են հայկական սահմանի մոտ։

«Ցանկացած զորավարժություն մարտական պատրաստության և պատրաստակամության զարգացման նոր աստիճան է, որտեղ զինվորից մինչև օպերատիվ ստրատեգիական համապետական կառավարման մակարդակ մշակում է մարտական պատրաստության տարբեր փուլեր և ստարտեգիական գործողություններ։

Այսինքն՝ զինվորներն ու սպաները ձեռք են բերում ունակություններ, հմտություններ՝ գալիք մարտական գործողությունների համար։ Այս փուլում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր նպատակը Արցախի և յոթ շրջանների վերագրավման գործընթացն է։ Թե սրան ինչպե՞ս է հակադարձում մեր զինված ուժերը՝ չեմ կարող ասել։ Որոշակի ինֆորմացիա ունեմ, բայց այն պետական գաղտնիք է՝ չեմ կարող ասել։ Այս ամենը շատ անհանգստացնող է, որ նման մասշտաբային զորավարժություններ են անցկացնում»,- նշեց գնդապետը։





Ըստ նրա, այս զորավարժությունների համատեքստում ավելի սարսափելի է Հայաստանի միջազգային դիվանագիտական մերկությունն ու լռությունը, երբ ՆԱՏՕ-ի օդային ուժերի մարշալը հայտարարում է, որ  ՆԱՏՕ-ն կողմնակից է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց ՀՀ ստրատեգիական դաշնակիցը և արտգործնախարարությունը որևէ քայլ չեն ձեռնարկում։

«Երեկ տեղեկացա, որ չեղարկվել է Վրաստանի նախագահի այցը Միացյալ Նահանգներ, միայն նրա համար, որ Վրաստանը չի համաձայնել ՆԱՏՕ-ի զորքեր թողնել իր տարածք՝ վախենալով Ռուսաստանի հետ հարաբերություններում իրավիճակի սրացումից։ Բայց, չգիտես ինչու, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը չեն վախենում Հայաստանի և Ռուսաստանի ստրատեգիական հարաբերությունների սրացումից։ Ռուսաստանը Թուրքիային թույլ է տալիս, որպես ՆԱՏՕ-ի հարավարևելյան թև, աստիճանաբար մտնել Ադրբեջանի տարածք»,- շեշտեց Վոլոդյա Հովհաննիսյանը։

Նա նաև հավելեց, որ այսօր Նախիջևանը և Ադրբեջանը թուրքական զորքերի համար շատ հասանելի են դարձել, ինչը Հայաստանի համար  վտանգավոր է, քանի որ եթե պատերազմ սկսվի՝ Ադրբեջանը հանգիստ կարող է օգտվել Թուրքիայի աջակցությունից և թուրքական զինված ուժերը կարող են մասնակցել Հայաստանի դեմ պատերազմին։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 248


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v