Վահան Բադասյանի հետ Արցախում կատարվածը բազում հարցեր է առաջացնում. Վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Վահան Բադասյանի հետ Արցախում կատարվածը բազում հարցեր է առաջացնում. Վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում

Վահան Բադասյանի հետ Արցախում կատարվածը բազում հարցեր է առաջացնում. Վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնումՎահան Բադասյանի հետ Արցախում կատարվածը բազում հարցեր է առաջացնում. Վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնումՔաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԱՐԵՎՈՐ

Իմ ընկեր, արցախցի հրամանատար, պատերազմի հերոս Վահան Բադասյանի հետ Արցախում կատարվածը բազում հարցեր է առաջացնում:

Հուսամ` առաջիկա օրերին պատահարը վերապրած հրամանատարն ինքը հրապարակայնորեն կմանրամասնի դեպքը:

Բայց դրանից անկախ` Արցախի իշխանությունները պարտավոր են մանրակրկիտ և բաց հետաքննություն անցկացնել և թափանցիկ ու համակողմանի հաշվետվություն ներկայացնել:

Ելնելով պատահարի որոշ խիստ կասկածելի հանգամանքներից` կարող են լինել կասկածներ, որ ծանր ավտովթարը պատահականություն չէ:

Բադասյանի հետ խոսեցի քիչ առաջ: Վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Փոխարենը` ծանր է ուղեկցի վիճակը:

Երկուսն էլ երևանյան հիվանդանոցներից մեկում են»:

Գրական կեղծանվամբ հանդես եկող ֆեյսբուքյան օգատատեր Գեհենի Առաքելն էլ իր էջում գրառում է կատարել այն մակագրելով՝ «ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԳԲ-ի ՈՃՈՎ»: Ներկայացնելով Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը, նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 30-ի երեկոյան, իմ բարեկամ՝ Արցախի հերոս Վահան Բադասյանը և Ադելա Աբրամյանը, Վահան Բադասյանի ավտոմեքենայով Գանձասար-Ստեփանակերտ ճանապարհով գալուց ենթարկվում են ավտովթարի։ Արցախյան կլանի կողմից կազմակերպված ԿԳԲ-ի հին մեթոդը գործի դնելով։ Ավտովթարից մի կերպ կարողանում են ողջ դուրս գալ։ Ադելա Աբրամյանի կյանքին դեռ վտանգ սպառնում է. նրան ուղղաթիռով բերել են Երևան, իսկ Վահան Բադասյանը մի կերպ է շարժվում, ոտքի սալջարդվածքներով հիվանդանոցում է։ Բոլոր լրատվամիջոցների լրագրողներին՝ իմ բարեկամներին, իրավապաշտպան կառույցներին ու օրինապահ կառույցներին առաջարկում եմ այս հայտարարությունը ընդունել որպես ահազանգը ահաբեկության դեմ։ Հասարակական վերահսկողությունը և ուշադրության կենտրոնում պահել այս փաստը»,- գրել է օգտատերը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 201


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v