Ինչո՞ւ ԱԱԾ-ում կոռուպցիոն բացահայտումներ չեն լինում.Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ինչո՞ւ ԱԱԾ-ում կոռուպցիոն բացահայտումներ չեն լինում.Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնել

Ինչո՞ւ ԱԱԾ-ում կոռուպցիոն բացահայտումներ չեն լինում.Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնելԻնչո՞ւ ԱԱԾ-ում կոռուպցիոն բացահայտումներ չեն լինում.Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնելՄարդիկ սուտ տեղեկատվություն են տարածում: Ես հերքել եմ այդ տեղեկությունները, սակայն անընդհատ տարածվում է: Անհասկանալի աղմուկ է ստեղծվում ԱԱԾ-ի ու իմ անձի շուրջ, չգիտեմ, թե ում է ձեռնտու: Այս մասին Արարատում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով ՔՈ անդամ Գարեգին Միսկարյանի հետ կապված միջադեպի հետ:





ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի հարցաքննության մասով Վանեցյանն ասաց, որ կա դատախազություն, համապատասխան ընթացակարգ, եթե սպառնալիքների խնդիր է եղել, դատախազությունը կկայացնի իր որոշումը:

ԱԱԾ տնօրենը հերքեց տեղեկությունները, թե միջիշխանական կռիվ կա: Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ՊՎԾ-ն միակ կառույցն է, որը կարող է ստուգումներ իրականացնել ԱԱԾ-ում, Վանեցյանը նշեց, որ ՊՎԾ-ն կարող է ստուգել միայն ֆինանսաբյուջետային մասը, այլ լիազորություներ չունի․ «Մեզ իրավունք ունի ստուգելու գլխավոր դատախազությունը, նաև իրավունք կա քրեական գործ հարուցելու ՀՔԾ-ում»:



Հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ-ում կոռուպցիոն բացահայտումներ չեն լինում, ծառայության տնօրենն ասաց՝ իսկ ով է ասում, որ չկան:

Ամեն դեպքում Վանեցյանը հրաժարվեց այդ մասով պարզաբանումներ տալ:

Վանեցյանը նշեց, որ պատրաստ է հասարակության և օրենքի առաջ պատասխան տալ, եթե գեթ մեկ անձի նկատմամբ ապօրինի հետապնդում իրականացվի. «Հորդորում եմ բոլորին չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ, որը հասարակության շրջանում մեծ հեղինակություն է ձեռք բերել: Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնել: Անկախ պաշտոնից, անձը պատասխան է տալու օրենքի առաջ, եթե խախտել է այն, իսկ եթե օրենքի խախտում չկա, անկախ անձի ով լինելուց, նրա նկատմամբ որևէ քայլ չի լինի: Եթե հետապնդում լինի, այդ օրը ես չեմ աշխատի ԱԱԾ-ում, ոչ էլ կկարողանամ քաղաքացիների աչքերին պարզ նայել: Ես այսօր դուրս եմ գալիս փողոց, տեսնում եմ մարդկանց վերաբերմունքը, խնդրում եմ իզուր արհեստական աղմուկ չսարքել»,-ասաց Վանեցյանը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 186


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v