• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Արագ սաստե'ք պատասխանատու պաշտոն զբաղեցնող ձեր պատգամավորին. Աշոտյանը դիմում է ԱԺ նախագահին և ԱԳ նախարարին

Արագ սաստե'ք պատասխանատու պաշտոն զբաղեցնող ձեր պատգամավորին. Աշոտյանը դիմում է ԱԺ նախագահին և ԱԳ նախարարինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է նույն հանձնաժողովի այժմյան նախագահ Հովհաննես Իգիթյանի հայտարարությանը։

«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ «չեմ բացառում, որ կգա մի պահ, երբ կողմերը, ինչպես 1994 թ. ստորագրել են փաստաթուղթ զինադադարի մասին, այս անգամ՝ այլ ձևաչափով, բայց պարտավորությունների վերաբերյալ ՄԽ համանախագահների շրջանակներում ստորագրեն մի փաստաթուղթ»:

Այս կապակցությամբ դիմում եմ ԱԺ նախագահին և ԱԳ նախարարին:

Եթե այս հայտարարությունը ինքնագործունեություն է և պարզապես անձնական կարծիք, ապա արագ սաստե՛ք պատասխանատու պաշտոն զբաղեցնող ձեր պատգամավորին և սաղմում խեղդեք այս անհեթեթ և լավ չհաշվարկված առաջարկությունը:

Եթե այս հայտարարությունը պետական քաղաքականության մաս է, ապա ակնկալում եմ լրացուցիչ ու հստակ պարզաբանումներ առ այն.

1. Ի՞նչ է նշանակում զինադադարի մասին նոր փաստաթուղթ՝ այլ ձևաչափով: Հիշեցնեմ, որ 1994 թվականի զինադադարը եռակողմ է. Ղարաբաղը, Ադրբեջանն ու Հայաստանը:

2. Զինադադարի ռեժիմի պահպանման և արդյունավետ վերահսկման համար ինչու՞ են պաշտոնական Երևանի զինանոնից անհետացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների պարտադիր կատարման մասին պահանջները:

3. Ո՞նց կարելի է հրապարակավ հարցականի տակ դնել գործող, միակ ու կարևորագույն այս փաստաթոուղթը, եթե նորի մասին որևէ հստակություն դեռ չկա»,- գրել է Արմեն Աշոտյանը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 138


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v