ՌԴ ղեկավարությունը պետք է բացատրություն տա իր անտակտ պահվածքի համար՝ երկրի կառավարության ղեկավարին նսեմացնելու համար » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ՌԴ ղեկավարությունը պետք է բացատրություն տա իր անտակտ պահվածքի համար՝ երկրի կառավարության ղեկավարին նսեմացնելու համար

ՌԴ ղեկավարությունը պետք է բացատրություն տա իր անտակտ պահվածքի համար՝ երկրի կառավարության ղեկավարին նսեմացնելու համարՌԴ ղեկավարությունը պետք է բացատրություն տա իր անտակտ պահվածքի համար՝ երկրի կառավարության ղեկավարին նսեմացնելու համար«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կատակին՝ նշելով, որ ՌԴ վարչապետի պահվածքն առնվազն անտակտ և դատապարտելի էր բարեկամական դաշնակից երկրում, և ՌԴ ղեկավարությունը պետք է բացատրություններ տա։ Գրառման մեջ ասվում է. 



«Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների միջև տեղի ունեցած միջադեպը, իր ողջ տհաճությամբ և գրոտեսկով հանդերձ, առնվազն մի քանի դիտարկումների տեղիք է տալիս՝



ա) ՌԴ վարչապետի պահվածքը, առնվազն անտակտ և դատապարտելի էր՝ բարեկամական դաշնակից երկրում, այդ երկրի կառավարության ղեկավարին հանրային հարթակում անիմաստ կերպով նսեմացնելը փաստացի դիվանագիտական սկանդալ է, և ՌԴ ղեկավարությունը պետք է բացատրություններ տա

բ) ՀՀ վարչապետը, մանավանդ իր երկրի տարածքում, պետք է իր երկրի պետական լեզվով ելույթ ունենա, և չփորձի հաճոյանալ կազմակերպության մնացած անդամներին։ Դրա համար կա որակյալ սինքրոն թարգմանություն, բոլորը կհասկանան, ու ժամանակի հետ կհամակերպվեն, այսպիսի խնդիրներ էլ չեն առաջանա։



գ) ավելի ընդարձակ իմաստով, բոլորս պետք է մեզ հարց տանք, թե ինչ է ընկած այդպիսի քամհարական վերաբերմունքի հետևում՝ սա առաջին դեպքը չի, երբ ՀՀ ղեկավարը հանրային նվաստացվում է ԵԱՏՄ "դաշնակիցների" կողմից՝ հիշենք միայն Ալեքսանդր Լուկաշենկոյի որ վաղ հանրային ցուցումները Նիկոլ Փաշինյանին, կամ դրանից էլ վաղ՝ Նուրսուլթան Նազարբաևի կողմից կոշտ գրոհը Սերժ Սարգսյանի նկատմամբ Աստանայում։

Թեև մեծ գայթակղություն կա ամենը վերագրել միայն "դաշնակիցներին", իրականությունը այն է, որ մեր անմիջական ազդեցության լծակները նրանց վրա սահմանափակ են, փոխարենը մենք կարող ենք աշխատել նրա վրա, որ փոխենք մեր սեփական վարքագիծը, հենց այդ վարքագծով հարգանքի արժանանանք, և հարգալից վերաբերմունք պարտադրենք մեր երկրի և այն ներկայացնող պաշտոնյաների նկատմամբ։ Այս իմաստով, յուրաքանչյուրդ կարող եք ձեր նկատառումները հայտնել, թե ինչ պետք է անի մեր երկիրը սեփական կշիռը և արժեքը օտարների աչքերում բարձրացնելու համար, կարծում եմ, դա շատ կարևոր քննարկում է, որը մեզ այս պահին պակասում է»։

Հիշեցնենք, որ երբ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե հարցեր չկան, ապա կարող են անցնել  համաձայնեցված փաստաթղթերի ստորագրմանը, Դմիտրի Մեդվեդևը պատասխանել էր կատակով՝ ասելով. «Нет! Перейти куда?»: Մեդվեդևի այս կատակը լայնորեն քննարկվում է համացանցում։    хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 172


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v