• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Այն գործիչներին, որոնք ջանք չեն խնայում պառակտելու ազգը.մի կողմ դրեք անձնական, կլանային շահերը. Գեներալ լեյտենանտ՝ Արշավիր Ղարամյան

Այն գործիչներին, որոնք ջանք չեն խնայում պառակտելու ազգը.մի կողմ դրեք անձնական, կլանային շահերը. Գեներալ լեյտենանտ՝ Արշավիր ՂարամյանԱյն գործիչներին, որոնք ջանք չեն խնայում պառակտելու ազգը.մի կողմ դրեք անձնական, կլանային շահերը. Գեներալ լեյտենանտ՝ Արշավիր ՂարամյանԱՅՆՊԵՍ ՈՐ, ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ Է ԵՒ ԱԶԳԱՅՒՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՈԳՈՒՆ ՀԱՐԻՐ.....

Վերջին տարվա և հատկապես վերջին ամիսների ընթացքում, Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների և համապետական երկու՝ նախագահական ու խորհրդարանական սպասվող ընտրություններին ընդառաջ, ներքաղաքական դաշտում, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, ժամանակավրեպ ակտիվություն է սկսվել, իր դրական և բացասական կողմերով հանդերձ:

Առավելագույնս ուզում եմ անդրադառնալ բացասական կողմերին:



Քաղաքական դաշտում գործող որոշ ուժեր և գործիչներ, ինչպես նաև նոր հայտ ներկայացնողները, կարծես թե որպես կարգախոս են ընտրել հանրահայտ խոսքը՝

«քաղաքականությունը՝ դա անբարոյականություն է» և առաջնորդվում են այդ սկզբունքով:

Շահարկելով Արցախյան հիմնախնդիրը և 20-րդ դարի վերջին նորից թափ առած համազգային շարժումը, որը խթան հանդիսացավ վերջին 350 տարիների հայ ազգային-ազատագրական շարժման զարթոնքին և դրա արդյունքում կորսված հայրենիքի մի զգալի մասի ազատագրմանը, փորձում են իրենց դերի արժևորման համար նսեմացնել մյուսներին, կանգ չառնելով բարոյական և նույնիսկ իրավական նորմերի առաջ:



Խորհուրդ կտամ նրանց բոլորին՝ ուսումնասիրել հայ ազգային-ազատագրական շարժման պատմությունը՝ սկսած բաղիշեցի հայազգի վաճառական մահտեսի Շահմուրատի, Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի և Իսրայել Օրու գործունեությունից մինչև մեր օրերը, և դասեր քաղել՝ երբ, ինչպես և ինչ գործոնների ու պայմանների ժամանակ ենք ունեցել հաջողություններ և անհաջողություններ:

Ակնհայտ է, որ հաջողություններ ունեցել ենք, երբ իշխանները, մելիքները, հոգևոր դասի վերնախավը և առևտրա-արհեստավորական խավը եղել են միասնական, միակամ ու միաբան, և ճիշտ հակառակն ենք ունեցել, երբ եղել ենք պառակտված, իշխանության մոլուցքով կուրացած, եղբայրասպան կռիվների ընթացքում՝ կալվածքների և ունեցվածքի համար վեճերի ու դավադրությունների ժամանակ:

Այնպես որ, Արցախի հարցը համազգային է և ազգային-ազատագրական պայքարի ոգուն հարիր: Այդ համատեքստից դուրս ցանկացած քննարկումներ հղի են անդառնալի կորուստներով, պարտություններով և հավասարազոր են ազգային ու պետական շահերի դավաճանության:

Ելնելով այս գաղափարից՝ ՀՀ, ԱՀ և Սփյուռքում գործող բոլոր պետական, քաղաքական, հասարակական գործիչներին այս բարդ և անկանխատեսելի աշխարհաքաղաքական ժամանակահատվածում խորհուրդ եմ տալիս և հորդորում առաջորդվել բացառապես ազգային, պետական շահերով, մի կողմ դնելով անձնական, կլանային շահերը, զերծ մնալով «նպատակն արդարացնում է միջոցները» հանրահայտ կարգախոսից:

Առավելապես խոսքս ուղղում եմ այն գործիչներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց խոսքն ու տեսակետները հնչեցնելուց ազգը պառակտող, «հուշարձան տեղադրող», «քարը շպրտող», «մարզ է»,«սահմանը փակող», ազատագրական պայքարում մեծ ավանդ ունեցող հերոսներին, գործիչներին և զինվորականներին վիրավորական ածականներ և էպիտետներ կպցնելուց զերծ մնալ, այլապես հաղթողներ չեն լինելու, և փոխարենը ունենալու ենք կորուսյալ հայրենիք ու ցեղասպանված հայ ժողովոդ:

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,

«ՈՍԿԵ ԱՐԾԻՎ» ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ,

ԳԵՆԵՐԱԼ ԼԵՅՏԵՆԱՆՏ՝ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆ

30.04.2019 Թ. хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 151


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v