Երբևէ լսե՞լ եք, որ մարդասպանը և ապագա զոհն իրար հետ բանակցեն...Թողած պարզ իրավիճակները՝ ընկել ենք սար ու ձոր.«168 ժամ» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Երբևէ լսե՞լ եք, որ մարդասպանը և ապագա զոհն իրար հետ բանակցեն...Թողած պարզ իրավիճակները՝ ընկել ենք սար ու ձոր.«168 ժամ»

Երբևէ լսե՞լ եք, որ մարդասպանը և ապագա զոհն իրար հետ բանակցեն...Թողած պարզ իրավիճակները՝ ընկել ենք սար ու ձոր.«168 ժամ»«Քաղաքական սխալների շարանն անընդհատ կրկնում ենք: Ինչո՞ւ մենք նաև ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության մասին չենք խոսում: Չէ՞ որ դա է  Արցախի՝ միջազգային մակարդակով հարցի լուծման բանալին, իսկ  փոխզիջումներ փնտրելը խայտառակություն է: Դուք լսե՞լ եք, որ մեկն ու մեկը երբևիցե առաջարկի  նացիստներին և հրեաներին կոմպրոմիս գտնել: Կամ, լսե՞լ եք, որ մարդասպանը և ապագա զոհն իրար հետ բանակցեն՝ կոմպրոմիս գտնելու համար: Գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինը ժամանակին գրել է՝  արդյոք հնարավո՞ր է կոմպրոմիս գտնել կացնի և  մարդու վզի միջև»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:



«Արցախի հարցը լուծված է: Հայաստանն էլ պետք է պահպանի ու պաշտպանի պատասխանը, որն արցախահայությունը տվել է համայն հայության հետ: Այսինքն, մեր խնդիրը ոչ մեզ խաղաղության պատրաստելն է, ոչ էլ փոխզիջումներ փնտրելը: Չկա Արցախի հարց, կա Արցախի պատասխան, և կա Ադրբեջանի՝ որպես  տարածաշրջանում  անվտանգության սպառնալիքներով հանդես եկող, հարցը:  Ադրբեջանի հարցը պետք է բարձրացվի, խիզախություն պետք է ունենալ ու ամեն երևույթ կոչել իր անունով: Մենք շարունակում ենք խոսել Արցախի հարցի մասին՝ ադրբեջանական  մտապաշարով ու բառապաշարով: Սումգայիթյան ջարդերից հետո, երբ վերապրածները հայտնվեցին այստեղ, իրենք ասում էին՝ սա ցեղասպանություն է: Մեր տատիկ-պապիկներին արգելում էինք  խոսել ցեղասպանության, Շուշիի ջարդերի մասին: Տատիկիս եղբորն այդտեղ են դաժանաբար սպանել:

Հիմա, երբ նայում ենք, թե Արցախի հարցն առաջին նախագահի և առաջին քաղաքական վերնախավի  կողմից ինչ հուն է մտցվել, դա նահանջողական չէ, պարտվողական է, այն կոպիտ քաղաքական սխալ է, որն ավելին է, քան ուղղակի հանցագործությունը»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:

Ինչ վերաբերում  է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե «Երբ մենք մեզ համար հստակ ձևակերպենք, թե Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս ենք պատկերացնում, մնացած ձևակերպումները շատ ավելի հեշտ կդառնան: Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Երբ դուք՝ բոլորդ, ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում, որ՝ այ, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Այսօր հայ հանրությունը և ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, էս էլ քեզ՝ թուղթը, կարդա, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չէ: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է», Լարիսա Ալավերդյանը նկատեց.

«Թողած պարզ իրավիճակները՝ մենք ընկել ենք  սար ու ձոր: Չեմ հասկանում՝ մինչև հիմա չունե՞ն կարծիքներ: Փորձագետները ամենատարբեր առաջարկներ են արել, կարելի է, չէ՞, դրանք ուսումնասիրել: Առաջարկներից մեկն այն է՝ Հայաստանն ինչո՞ւ չի ճանաչում Արցախի կայացման օրինականությունն ու լեգիտիմությունը»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 155


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v