Տեսանյութ. «Սպայկա»-ի տնօրենը կմնա կալանքի տակ.Ղազարյանի փաստաբանները որակում են գործարարից գումար կորզելու մեխանիզմ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Տեսանյութ. «Սպայկա»-ի տնօրենը կմնա կալանքի տակ.Ղազարյանի փաստաբանները որակում են գործարարից գումար կորզելու մեխանիզմ

Տեսանյութ. «Սպայկա»-ի տնօրենը կմնա կալանքի տակ.Ղազարյանի փաստաբանները որակում են գործարարից գումար կորզելու մեխանիզմ«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորումն ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը Ղազարյանի փաստաբանները որակում են, որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ։

«Պաշտպանական կողմն ասում է՝ կա ենթադրյալ չվճարված հարկ եւ այդ հաշվարկն իրականացվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից կազմված տեղեկանքի հիման վրա, որն ուղարկվել է փորձագետների, որոնք էլ ընդամենը ասել են, թե թվերն իրար ճիշտ են գումարած, թե՞ ոչ»,–ասաց նա՝ նշելով, որ փաստաբանական թիմն ընդգրկված չի եղել այդ գործընթացում, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է նաեւ Դավիթ Ղազարյանը։





 Փաստաբանը նկատեց, որ պաշտպանական կողմի՝ փորձաքննությանը մասնակցելու եւ իրենց ֆինանսիստ մասնագետների դիրքորոշումը ներկայացնելու ցանկությունը նախաքննական մարմինը որակում է որպես քննությանը խոչընդոտելու փորձ, մինչդեռ Սարդարյանի պնդմամբ՝ Ղազարյանի կողմից քննությանը խոչընդոտելու որեւէ տվյալ նախաքննական մարմինը չի ներակայացրել՝ հիմնվելով ենթադրությունների վրա։

Ըստ փաստաբանի՝ նախաքննական մարմնի միակ պատճառաբանությունն այն է, որ ընկերության ղեկավարը հեղինակավոր անձ է, եւ նրա հեղինակությունը կարող է ազդել քննության վրա։

«Եկեք Սահմանադրությամբ ամրագրենք, որ ազատության երաշխիքները մեր երկրի հեղինակավոր անձանց համար չեն գործում, այսինքն անձը պետք է հեղինակազուրկ լինի, որ նրա ազատության իրավունքն ապահովվի»,–ասաց նա։

Արսեն Սարդարյանի կարծիքով՝  Ղազարյանին կալանքի տակ պահելը տնտեսական լուրջ ճգնաժամ կարող է առաջացնել.

«Ղազարյանը «Սպայկա» ընկերության միակ հիմնադիրն է. նա իր բիզնեսը ստեղծել է երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, եւ գործընկերները ճանաչում են նրան եւ նրա հետ են աշխատում, նրան կալանքի տակ պահելը կարող է ծանր հետեւանանքներ առաջացնել՝ հաշվի առնելով «Սպայկայի» դերը գյուղմթերքի արտահանման եւ տնտեսության մեջ»,–ասաց նա՝ նշելով, որ Ղազարյանի գործում առկա է նաեւ հանրային շահ։

Փաստաբանի խոսքով՝ ներկայումս «Սպայկա»–ի գործունեությունը էլեկտրոնային եղանակով վերահսկվում է ՊԵԿ–ի կողմից, այսինքն բոլոր գործառույթներն իրականացվում են ՊԵԿ–ի անմիջական հղսկողության ներքո։

Սարդարյանը նկատեց, որ Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելը դարձել է ինքնանպատակ, գործարարը մեղադրանք առաջադրելուց հետո վստահությունը կորցրել է եւ ցանկություն էլ չունի ցուցմունք տալու։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը եւ «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։ Վերանքնիչ քրեկան դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը ապրիլի 30–ին ուժի մեջ թողեց այս որոշումը՝ մերժելով պաշտպանական կողմի բողոքն ու գրավի վերաբերյալ միջնորդությունը։

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 191


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v