• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Բոլորը հավասար են օրենքի առջեւ, որեւէ մեկն արտոնյալ չի,թող փորձեն ապացուցել.Ծառուկյանին մանդատից զրկելու հիմքերի մասին

Բոլորը հավասար են օրենքի առջեւ, որեւէ մեկն արտոնյալ չի,թող փորձեն ապացուցել.Ծառուկյանին մանդատից զրկելու հիմքերի մասինԲոլորը հավասար են օրենքի առջեւ, որեւէ մեկն արտոնյալ չի,թող փորձեն ապացուցել.Ծառուկյանին մանդատից զրկելու հիմքերի մասինՄենք բազմիցս հայտարարել ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությանը, որը դիմել էր ԱԺ նախագահին եւ գլխավոր դատախազին՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսել՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: Նաեւ պահանջել են քրեական հետապնդում սկսել նույն հիմքով՝ նշելով, որ Ծառուկյանն ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում:

«Եթե կարող են ապացուցել... եթե որեւէ մեկը հայտարարություն է անում որեւէ անձի վերաբերյալ, պետք է ինքը ապացուցի իր ասածը: Թող փորձեն ապացուցել, որ կա նման բան»,-ասաց Բագրատյանը:





Դիտարկմանը, որ ՔՈ կուսակցությունն իր հայտարարությունում վկայակոչելով այն փաստը, որ Ծառուկյանը հրապարակավ հայտարարել է, որ հրահանգել է ցեմենտի գինը իջեցնել 10 հազար դրամով կամ հրահանգել է աշխատակիցներին աշխատավարձ տալ, ինչը վկայում է, որ ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Այն, ինչ ասվում է, չպետք է հիմք ընդունել: Պետք է հիմք ընդունել միայն օրենքով քննված դեպքերը: Պետք է քննության առարկան հստակեցնել»:

Հարցին, հնարավոր համարո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է զրկվել մանդատից, Բագրատյանն ասաց. «Դուք վերացական հարցեր եք տալիս: Մենք խոսում ենք առարկայական: Մենք ասում ենք՝ բոլորը հավասար են օրենքի առջեւ, որեւէ մեկն արտոնյալ չի:»:

Պատգամավորը բնական է, համարում, որ Ծառուկյանը հանդիպում է «Արարատցեմենտի» աշխատողների հետ. «Բնականաբար, սեփականատերը պետք է հոգ տանի նաեւ ամեն մի քաղաքացու, հատկապես այն գործարանում աշխատողների մասին, որը հավատարմագրային կառավարման է տվել: Պարոն Ծառուկյանը քաղաքական կուսակցություն է ներկայացնում եւ պետք է սպասարկի նաեւ քաղաքացու շահը»:

Ինչ վերաբերում է ներդրողների հետ տարբեր հանդիպումներին, Բագրատյանն ասաց. «Ներդրողներին ես, դուք, բոլորը պետք է հրավիրենք մեր երկիր եւ փորձենք ապացուցել, որ մեր երկրի գրավչությունը բավարար է ներդրումների համար: Ծառուկյանը հարգված մարդ է եւ եթե իր խոսքը ընդունելի է ներդրողների համար, փորձում է երկրին, հանրությանը օգնել, որ ներդրողներ հրավիրենք եւ փորձենք երկրում աշխատատեղեր ստեղծել»:

Նա նաեւ նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ Ծառուկյանին մանդատից զրկելու օրակարգ իրենք չունեն: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 125


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v