• 13:01 – Տեսանյութ. Քայլերս անում եմ գիտակցված. չփորձեն ինձ ներքաշել կեղտոտ խաղերի մեջ,ինձ կապել Միքայել Մինասյանի հետ 
  • 14:00 – Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 13:05 – 18-ամյա աղջիկը մահացել է նարկոզից.հարուցվել է քրեական գործ 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Հայաստանից կատարված մեծ գողությունն ու թալանը՝ փոքր երկրագնդում.Ո՞ւր պետք է փախչեն

Հայաստանից կատարված մեծ գողությունն ու թալանը՝ փոքր երկրագնդում.Ո՞ւր պետք է փախչենՀայաստանից կատարված մեծ գողությունն ու թալանը՝ փոքր երկրագնդում.Ո՞ւր պետք է փախչենՈ՞ւր պետք է փախչեն, երկրագունդը փոքր է, հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում չարաշահումների համար մեղադրվող նախկին իշխող համակարգի տարբեր պաշտոնյաների, որոնք հեռացել են երկրից ավելի վաղ, քան նրանց հանդեպ կհայտարարվեր հետախուզում, կամ կհարուցվեր քրեական գործ: Երկրագունդն իսկապես փոքր է, հատկապես գլոբալիզացիայի ներկայիս դարաշրջանում: Այդուհանդերձ, խնդիրն այն չէ, որ նրանք կարող են թաքնվել, և նրանց կարող ենք չգտնել: Հարցն այն է, որ կարող են առաջանալ նրանց Հայաստան բերելու, կամ արտերկրում նրանց ունեցվածքը Հայաստանին վերադարձնելու հարցեր: Հայաստանում նրանց ունեցվածքը, իհարկե, հարց չէ, հատկապես, որ այստեղ մշակվում են մեխանիզմներ, որոնք թույլ կտան այդ հարցերը լուծել առանց «հերոսի»՝ Հայաստանում գտնվելու: Բայց բանը նաև այն է, որ այդ մարդիկ Հայաստանում պահում են իրենց ունեցվածքի, թերևս, չնչին մասը, իսկ մեծ մասը՝ արտերկրում տարբեր բիզնեսների, օֆշորային հաշիվների տեսքով:





Ընդ որում, նրանք, թերևս, իրենց ունեցվածքը «թաքցնելու» հարցում գտել են նաև արտասահմանյան գործընկերներ, նրանց միջոցով լեգիտիմացրել այն և բարդացրել խնդիրը նաև արտերկրի իրավապահների հետ գործակցությամբ ունեցվածքը հետ բերելու գործում, որովհետև կարող է առաջանալ այսպես ասած՝ գործընկերների հետ կապված իրավական խնդիր: Այդ իմաստով հասկանալի է, որ հարցը բավականին բարդ է և առնվազն ժամանակատար ու աշխատատար: Թերևս անխուսափելի է «հերոսների» ֆիզիկական հետապնդումը, որովհետև նրանք, թերևս, միայն երկարատև ազատազրկման վախի ներքո կապահովեն յուրացրածի վերադարձ, այսպես ասած՝ ազատության դիմաց: Հնարավոր կլինի՞ ապահովել նրանց ֆիզիկական վերադարձը: Որովհետև հարցն այստեղ ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան իրավական է, որքան քաղաքական: Սա, անշուշտ, կախված է լինելու այն երկրների հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունից, որտեղ թաքնվելու են «փախստականները»:

Կասկածից վեր է, որ քաղաքական անհրաժեշտության դեպքում նրանք կհայտնաբերվեն ու կձերբակալվեն թերևս անմիջապես: Դրա մասին վկայում են, օրինակ, ռուսաստանյան տարբեր ֆիգուրներ և օլիգարխներ, որոնց Արևմուտքը հարկ եղած դեպքում արագորեն հայտնաբերում է անգամ «անմարդաբնակ կղզում»: Ինչ խոսք, Հայաստանից «փախստականները» Արևմուտքի համար, օրինակ, չունեն նույն նշանակությունը, ինչ ռուսականները: Եվ սրա պատճառները լիովին հասկանալի են, ի վերջո, գլոբալ քաղաքականության համատեքստում Հայաստանն իր կշռով ու նշանակությամբ չի կարող համեմատվել Ռուսաստանի հետ: Առավել ևս, որ շատ դեպքերում «հայտնաբերվողները» Արևմուտքի համար ՌԴ-ն քաղաքականապես թիրախավորելու միջոցներ են, որովհետև ՌԴ իշխանության թիրախում գտնվող ֆիգուրները Արևմուտքում վայելում են պաշտպանություն, և Մոսկվային մնում է միայն «հասնել և թունավորել», իհարկե, հետո սեփական ավելի բարդացող դրությամբ: Բոլոր դեպքերում, Հայաստանն այդ մասշտաբներից և տրամաբանությունից դուրս է, և, անկասկած, ահռելի ջանք է պահանջվում հասնել նրան, որ արևմտյան երկրները, մյուս կողմից նաև, իհարկե, այլ հնարավոր պետությունները, որտեղ թաքնվում են «փախստականները», ջանք գործադրեն, անհրաժեշտություն տեսնեն հայտնաբերելու ուղղությամբ ջանք գործադրելու և Հայաստանին օգնելու համար:

Ի լրումն այդ ամենի, բնականաբար, առանձին «կատեգորիա» է նաև Ռուսաստանը, որի համար այդ «փախստականները» ինչ-որ իմաստով թե՛ յուրային են, թե՛ նույնիսկ որոշակիորեն «գործակալ»: Ըստ այդմ, ակնառու է, որ խնդրի լուծումը արտաքին ուժային կենտրոնների հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունն է: Ասել կուզի, հարցն անուղղակիորեն վերածվել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի խնդրի, միաժամանակ նաև յուրօրինակ ինդիկատորի: Միևնույն ժամանակ, անշուշտ լուծում է պահանջում նաև մեկ այլ խնդիր՝ Հայաստանից նրանց դուրս չթողնելու խնդիրը: Այստեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, եթե առանց քրգործի խնդիրներ առաջացնեն տեղաշարժվելու համար, ամբողջ մեդիան կսկսի գրել և աղմկել, որ նոր իշխանությունը թույլ է տալիս ապօրինություն: Եվ սա իսկապես, մեղմ ասած, իրականությունից հեռու ենթադրություն չէ: Բայց հերթական անգամ առաջացնում է հարց՝ տուրք տալով այդ աղմուկի հավանականությանը բաց թողնել և բարդացնե՞լ խնդիրը, թե՞, այդուհանդերձ, քայլ անել անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Սակայն պետք է թերևս նկատել, որ խորքային առումով հարցն այստեղ նույնիսկ անցումային արդարադատության մեխանիզմը չէ, այլ գուցե մի շատ ավելի կարևոր բան, որի մասին վարչապետ Փաշինյանը բարձրաձայնել է դեռևս արտահերթ ընտրության ընտրարշավի ընթացքում:

Ընտրողների հետ հանդիպումներից մեկում նա, անդրադառնալով յուրացրածը վերադարձնելու թեմային, հարց բարձրացրեց, որ պետք է հանրայնորեն գանք կոնսենսուսի, թե ինչպես ենք վերաբերում այդ խնդրին՝ վերադարձնողին ներո՞ւմ ենք, թե՞ ոչ, կամ որքանի՞ վերադարձից հետո ենք ներում: Միաժամանակ պետք է հասկանալ՝ իսկ որքա՞ն են տարել, որքա՞ն են հետո գեներացրել տարածի հիման վրա: Այս հարցում ակնհայտորեն չկա սահմանում և հստակություն: Իսկ այս դեպքում ստացվում է, եթե բանը մնում է զուտ իրավական կարգավորման տիրույթում, որ հետապնդման պետք է ենթարկվեն անգամ այն անձինք, որոնք նախկինում եղել են հանցավոր մեխանիզմներում, բայց այսօր պարտավորվել են հանրության ու իշխանության առաջ գործել նոր իրողություններին համահունչ և օրինական դաշտում: Ակնառու է, որ Հայաստանում դեռևս ճշտված չէ բովանդակությունը, այն սպասարկելու անցումային կամ ստանդարտ մեխանիզմների կիրառման մարտավարությունը հասկանալու համար: Դա պետք է դառնա հանրային «դիսկուրսի» առարկա, որովհետև ժամանակը հակառակ դեպքում աշխատում է մինչև 2018-ի ապրիլ՝ այն Հայաստանի դեմ շուռ տվածների օգտին: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 43


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →