Փոքրիկ հրեշին այրել է պետք.պապը 2տարեկան թոռանը վառարան էր մտցրել,երեխան մահացավ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Փոքրիկ հրեշին այրել է պետք.պապը 2տարեկան թոռանը վառարան էր մտցրել,երեխան մահացավ

Փոքրիկ հրեշին այրել է պետք.պապը 2տարեկան թոռանը վառարան էր մտցրել,երեխան մահացավՕմսկի այրվածքային կենտրոնում մահացել է երկու տարեկան երեխան, որին նրա հարազատ պապը մտցրել էր տաք վառարան: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարության մամլո ծառայությունում:

Սարսափելի միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 22-ին `«Птицевод» այգեգործական ոչ կոմերցիոն ընկերության տարածքի ամառանոցային տներից մեկում:: Երեխային պապիկի և տատիկի մոտ թողել էր 21-ամյա մայրը և շտապել աշխատանքի: Երեկոյան տատը բազմոցի վրա քնած փոքրիկի կողքին հեռուստացույց է դիտել, երբ նրա հարբած ամուսինը ներխուժել է սենյակ: Նա իր կնոջը դուրս է հանել փողոց, փակել է դուռը և երեխային ոտքերից բռնած՝ խցկել  վառարանը:

Օգնության է հասել ամուսինների ավագ դստեր ընկերուհին. Նա տուն է մտել պատուհանից և դուրս հանել երեխային կրակի միջից: Այդ պահին 53-ամյա պապը վազել էր տնով և բղավել, որ փոքրիկ հրեշին այրել է պետք:

Շտապ օգնության բժիշկները 15 րոպեի ընթացքում հասել են տնակ: «Այնտեղ սարսափելի ճանապարհ է. մենք քշում էինք և բառացիորեն քանդում մեր ճանապարհի ցանկապատները, ամեն վայրկյանը հաշվի մեջ էր, շտապ օգնության վարորդը շատ սրտացավ էր», - NGS55.ru- ին պատմել է Օմսկի շտապ օգնության կենտրոնի գլխավոր բժիշկը:

Բժիշկների ջանքերը ապարդյուն էին: Երեք ու կես օր վերակենդանացման բաժնում մնալուց հետո երեխան մահացել է. փոքրիկի մարմնի մակերեսի կեսն այրվել էր: «Վերջին օրերին նրան տրվել է հակաշոկային թերապիա, փորձել են կայունացնել նրա վիճակը», - պատմել են մարզային առողջապահության նախարարությունում:

Հետաքննության համաձայն, ընտանիքը գրանցված է եղել անապահովների շարքում, սակայն հինգ տարի առաջ հաշվառումից հանվել է: Սպանության մեջ կասկածվող պապը ձերբակալվել է: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 233


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v