C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 16:24 – Հրահանգված է մինչև դեկտեմբերի 23-ը կալանավորել Ռուբեն Հայրապետյանին 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Ոչ ոքի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ դրանք ստուգվելու են

Ոչ ոքի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ դրանք ստուգվելու են«Միհրան Պողոսյանի գործով վերջին տեղեկությունն այն է, որ մեր համագործակցության արդյունքում ՌԴ դատախազության միջնորդությունը բավարարվել է և 40 օրով կալանավորվել է՝ նրա էքստրադիցայի հարցը քննարկելու նպատակով»։ Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նա անդրադարձավ նաև Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործին։

«Մի վայրկյան չկասկածեք՝ ընթանալու է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն։ Գործով հավաքված փաստական տվյալները, քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան, բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար»,- նշեց նա։

Արթուր Դավթյանը գտնում է, որ Դավիթ Սանասարյանին դատավարական կարգավիճակ տալով՝ մեղադրանք առաջադրելով, նրան մի շարք հնարավորություններ տրվեց։ Որպես կարևոր հնարավորություն Դավթյանն առանձնացրեց պաշտպանվելու իրավունք ստանալը։

«Բնականաբար, նա անկաշկանդ ներկայացնելու է իր իրավունքները, կհայտնի իրեն հայտնի տեղեկությունները։ Ոչ ոքի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ դրանք ստուգվելու են»,- ասաց գլխավոր դատախազը։

Ինչ վերաբերում է ՊՎԾ պետի պաշտպանների միջնորդությանը՝ կապված Սանասարյանի  քրեական գործը ԱԱԾ վարույթից ՀՔԾ վարույթ տեղափոխելու հետ, Արթուր Դավթյանն ասաց, թե միջնորդությունը նոր են ստացել. «Այդ միջնորդության մեջ կան տեղեկություններ, որոնք քննությամբ պետք է ստուգվեն: Անպայման կստուգվեն»,- շարունակեց Արթուր Դավթյանը։

Դիտարկմանը, որ կարծիքներ են հնչում, թե այդ գործը «սարքում են», «կարում են»՝ ինչպես հայտարարում են Դավիթ Սանասարյանի պաշտպանները, Արթուր Դավթյանը պատասխանեց․ «Որ պահին, որ նման ռիսկ տեսնի գործը հսկող դատախազը, նախաքննության այդ մարմինը ոչ մի պարագայում չի շարունակի այդ վարույթը»։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 137


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v