Տեսանյութ.Հնարավորինս արագ փակել մերսման սրահները,որոնք թրաֆիքինգի օջախներ են » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Տեսանյութ.Հնարավորինս արագ փակել մերսման սրահները,որոնք թրաֆիքինգի օջախներ են

Տեսանյութ.Հնարավորինս արագ փակել մերսման սրահները,որոնք թրաֆիքինգի օջախներ ենՏեսանյութ.Հնարավորինս արագ փակել մերսման սրահները,որոնք թրաֆիքինգի օջախներ են«Գաղտնիք  չէ, որ այսօր ՀՀ-ում՝ հատկապես Երևան քաղաքում լայն տարածում ունեն մերսման սրահները. այդ անվան տակ բազմաթիվ երևույթներ են կատարվում, որոնք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Հիմա թրաֆիքինգ է համարվում նաև սեռական շահագործումը: Թրաֆիքինգի նշաններից է անկանոն աշխատանքային գրաֆիկը: Այս երկու կետերն էլ կարող ենք այդ մերսման սրահներին բնորոշել»: Այս մասին ԱԺ-ում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Գեմաֆին Գասպարյանին:

«Առաջարկում եմ, որ ձեր կառույցն ուսումնասիրի այս երևույթը և արգելող դրույթների մեջ նաև նշի Երևանում գործող մերսման սրահները, որ հնարավորինս արագ փակվեն այդ թրաֆիքինգի օջախները»,- ասաց Բագրատյանը:

Փոխնախարարն էլ նշեց, որ թրաֆիքինգի զոհերի հետ կապված երկու գործընթաց կա՝ աջակցության և պաշտպանության: «Աջակցության գործընթացն իրականացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պաշտպանության գործընթացը՝ Ոստիկանությունը: Ես կարող եմ ասել, որ 2018 թվականին 9 քրեական գործ է հարուցվել, որից երկուսը կարճվել է, մեկը վերաորակավորվել է և միայն մեկն է սեռական շահագործման հիմքով եղել: Ինչ վերաբերում է աջակցության գործընթացին, մենք միշտ պատրաստ ենք և աջակցում ենք»,- ասաց փոխնախարարը:

Սակայն Բագրատյանին այս պատասխանը դուր չեկավ: «Հարգելի պաշտոնյա, ես Ձեզ չեմ հարցնում, որ Դուք ինձ ուղղորդեք ինչը՝ որտեղ: Ես Ձեզ ասում եմ՝ ուսումնասիրեք այդ երևույթները, համապատասխան եզրակացություն ներկայացրեք ԱԺ-ին:Ճիշտ կլինի, որ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնեք այդ ուսումնասիրությունները, թե չէ ով պետք է զբաղվի դրանով՝ Ձեզանից լավ գիտենք»,- ասաց Բագրատյանը:

Բագրատյանի այս դիտարկմանն էլ փոխնախարարը շատ կարճ պատասխանեց. «Ուրախ եմ»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 256


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v