C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 13:06 – 2019-ի հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 7400մարդով 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 11:14 – Ամուսնուս մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել.Թող կառավարությունը չգա «Եռաբլուր 
  • 11:16 – Սա ոչ միայն սպանություն է, այլեւ անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել 
  • 12:05 – «Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակցին սպառնում են 

Տեսանյութ. Աբսուրդ է, ՀՀ-ում գործ չեն սարքում.չկա սանասարյականների եւ վանեցյանականների թիմ

Տեսանյութ. Աբսուրդ է, ՀՀ-ում գործ չեն սարքում.չկա սանասարյականների եւ վանեցյանականների թիմՏեսանյութ. Աբսուրդ է, ՀՀ-ում գործ չեն սարքում.չկա սանասարյականների եւ վանեցյանականների թիմՉկա նման հասկացություն, որ ես վստահում եմ ԱԱԾ-ին, կամ վստահում եմ ՀՔԾ-ին, կամ վստահում են ինչ-որ մեկին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետ (նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են-խմբ) Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն:

«Մենք ունենք պետություն, որի իրավապահ մարմիններին վստահում են բոլորը: Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որեւէ բանի հետ կապված սխալ չի գործել, որեւէ խնդիր չի լինի: Ես գիտեմ, որ ինքը նույնպես դրա մեջ վստահ է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:





Նա նշեց, որ եթե պարզվի, որ այդ ամենը ճիշտ է, դա վնաս կտա հեղափոխությանը. «Ինձ համար շատ ցավալի կլինի, բայց միաժամանակ չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետեւդա ինձ համար տհաճ թեմա է: Դա ինձ համար ցավ է»:

Դիտարկմանը, որ իշխանության աջակիցների մեջ պառակտում կա, ձեւավորվել են սանասարյականների թիմ եւ վանեցյանականների թիմ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նախ, վանեցյանականներ չեն կարող լինել: Արթուր Վանեցյանը վարչապետին առընթեր հիմնարկի տնօրեն է, ինքը քաղաքական միավոր չէ: Կա պետություն, եւ կա օրենսգիրք»:

Ինչ վերաբերում է նրան, որ Դավիթ Սանասարյանն ու իր պաշտպան Իննեսա Պետրոսյանը հայտարարել են, որ գործը շինծու է, սաքած է, Ալեն Սիմոնյանն ասաց. «Դա աբսուրդ է, ՀՀ-ում գործ չեն սարքում: Կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել՝ փորձելով պաշտպանել: Առավելեւս այս փուլում, դեռ գործին չծանոթացած, դեռ դատավարությունը չի էլ սկսվել, ասել՝ գործը շինծու է, դա ասվում է ուղղակի ապագայում որեւէ մարտավարություն կառուցելու համար:

Իմա՞ստը որեւէ մեկի գլխին շինծու ինչ-որ բան անելու: Սկսենք նրանից, որ ոչ ընտրություն կա, ոչ ինտրիգ կա այդ ամենի մեջ: Հայաստանում ո՞վ ում վրա ինչի համար եւ ինչ պետք է կազմակերպի շինծու: Դրա իմաստը ուղղակի չկա: Ասենք եթե մեկն ուզենար այդ պաշտոնը զբաղեցնել, կամ ընտրություններ լիներ, ինչ-որ մեկն ուզենար ասենք իմ նկատմամբ ինչ-որ բան անել, տրամաբանություն կլիներ: Կա փաստ, բա բողոք եւ կա գործ, որի հետ կապված քննությունը, վստահեցնում եմ, լինելու է բաց եւ դուք կտեսնեք: Աստված տա, որ սխալված լինեն եւ պարոն Սանասարյանի հետ կապված որեւէ հարց չլինի»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանը եւ նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը պնդում են՝ գործը շինծու է։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 123


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v