• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Շատ հետաքրքիր ու ամենակարևորը՝ Հայաստանի համար օգտակար առաջարկ է Միքայել Մինասյանի առաջարկը

Շատ հետաքրքիր ու ամենակարևորը՝ Հայաստանի համար օգտակար առաջարկ է Միքայել Մինասյանի առաջարկըՇատ հետաքրքիր ու ամենակարևորը՝ Հայաստանի համար օգտակար առաջարկ է Միքայել Մինասյանի առաջարկըՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միքայել Մինասյանի՝ «Независимая Газета»-ում հրապարակված հոդվածը հետաքրքիր մի քանի թեզ էր պարունակում։ Հարցերը, որ բարձրացված են հոդվածում, ուշ թե շուտ պիտի քննարկման թեմա դառնային հայ-ռուսական հարաբերություններում։ Ու լավ է, որ նման երկխոսության նախաձեռնողը հայկական կողմն է։ Որովհետև այս դեպքում հայկական շահը չափազանց լավ է ընդգծված ու ներկայացված։



Ընդհանրապես պետք է նշեմ, որ մեծ երկրների փորձագետների հետ շփումներում հաճախ եմ նկատել, որ իրենք մեզանից առաջարկների են սպասում։ Հիմնականում տարված լինելով ավելի գլոբալ նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական խնդիրներով՝ նրանք չեն ցանկանում կամ չեն կարողանում խորասուզվել այդ գլոբալիզմի հիմքում ընկած ավելի կոնկրետ գործոններն ուսումնասիրելու, մշակելու գործին։ Փոխարենը մեզ են հարցնում. իսկ դուք ի՞նչ եք կարծում, իսկ դուք ի՞նչ կառաջարկեք և այլն։ Ու երբ իբրև պատասխան ստացված կարծիքերն ու առաջարկները իսկապես հետաքրքիր են, ապա ամուր կառչում են այդ գաղափարներին ու սկսում աշխատել։

Հիմա Միքայել Մինասյանը, ըստ էության, նման առաջարկ է արել ռուսական կողմին։ Ասում է՝ մենք բոլորս գիտենք ինչ է լինում այն երկրների հետ, ովքեր վատ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։ Իսկ ի՞նչ է լինում Ռուսաստանի դաշնակիցների հետ։ Օրինակ, ԱՄՆ դեպքում բոլորս տեսնում ենք, թե որքան է շահում Իսրայելը Վաշինգտոնի հետ ունեցած դաշնակցային հարաբերություններից։ Իսկ ո՞րն է Ռուսաստանի դրական օրինակը։ Եվ, բնականաբար, առաջարկում է որպեսզի դա Հայաստանը լինի։ Իմ կարծիքով, շատ հետաքրքիր ու ամենակարևորը՝ Հայաստանի համար օգտակար առաջարկ է»։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 194


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v