Կառավարության շենքը պահպանելու ցուցումը տվել է Խաչատուրովը. Վլադիմիր Գասպարյանի ցուցմունքը Մարտի 1-ի գործով » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Կառավարության շենքը պահպանելու ցուցումը տվել է Խաչատուրովը. Վլադիմիր Գասպարյանի ցուցմունքը Մարտի 1-ի գործով


Արդեն տեղեկացրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթում «Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային վկաների ցուցմունքների հրապարակման մասով քրեական գործ է հարուցվել: Ու մինչ նախաքննություն իրականացնող մարմինը քննում է՝ պարզելու, թե ինչ ճանապարհով են այդ ցուցմունքները հայտնվել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում, մենք շարունակում ենք պնդել, որ ոչ մի օրենք չենք խախտել, եւ հաջորդաբար հրապարակում ենք մեր ձեռքի տակ գտնվող ցուցմունքներից հատվածներ:


Այս անգամ կներկայացնենք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տված ցուցմունքները, որը 1997-ից մինչեւ 2008 թվականը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետն էր: Գասպարյանը սկզբում քննիչներին բացատրել է, թե որոնք են եղել ՌՈ գործառույթները: «ՌՈ-ն զբաղվել է բանակով եւ բոլոր զինվորականների կողմից հանցագործությունների կանխումը, նախականխումը, բոլոր զինվորականներով մենք ենք զբաղվել: Հետաքննությունն էլ է իրականացվել, այդ ժամանակ արդեն քննչական մարմինն առանձնացվել էր:


Քննիչի հարցին. ««Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` ռազմական ոստիկանությունը գործում է ՀՀ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համակարգում եւ կոչված է ՀՀ զինված ուժերում իրականացնելու սույն օրեքով իրեն վերապահված խնդիրները: Այդ խնդիրները իրեն վերապահված են նույն օրենքի 4-րդ հոդվածով: 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ձեր գլխավորությամբ Ռազմական ոստիկանությունը օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված խնդիրներից հատկապես ո՞րն է իրականացնում:


Դուք եւ Ձեր ղեկավարած ստորաբաժանումն ի՞նչ դերակատարություն եք ունեցել 2008 թվականի մարտի 1-ին, այդպես էլ նրան նախորդող, հաջորդող օրերին տեղի ունեցած իրադարձություններին: Առաջարկում ենք նկարագրել Ձեր գլխավորությամբ կոնկրետ Ռազմական ոստիկանության գործողությունները` ըստ ժամանակագրության, ծառայության մեկնելու առաջին պահից մինչեւ ծառայության ավարտը»: Ի պատասխան` Գասպարյանը գրում է. «2008 թվականի մարտի 1-ի գիշերը, երբ Ազատության հրապարակում ոստիկանությունը ցուցարաներին ցրել է, ես այդ մասին իմացել եմ վարչություն աշխատանքի ներկայանալուց հետո: Մանավորապես, երբ ներկայացել եմ աշխատանքի, ինձ ասացին, որ Ֆրանսիայի դեսպանատան հարակից հրապարակում ցուցարարներ են հավաքվել, իսկ երբ հետաքրքրվեցի, թե ինչ ցուցարարներ են, ինձ պատասխանեցին, որ Ազատության հրապարակում առավոտ` լուսաբացին` ժամը 6-ին, 7-ին, ոստիկանության կողմից ցուցարարներին ցրել են, իսկ ցուցարարների մի մասը ցրվել են, մի մասն էլ տեղափոխվել է Ֆրանսիայի հրապարակ: էտի էտ ժողովուրդն են:


Այդ մասին ինձ տեղեկացրել է իմ տեղակալներից մեկը, ինչպես նաեւ այլ աշխատակիցներ, ովքեր այդ տեղեկությունները ստացել են այնքանով, որքանով այդ տեղեկությունները ստացել են: Դա մեր ֆունկցիան չէր: Քաղաքում միտինգ անում են, միտինգ ցրում են, թե ինչ են անում, մենք գործ չենք ունեցել միտինգների հետ, բացարձակ դուրս ենք եղել այդ քաղաքական բաներից: Ես օրերը չեմ կարող հիշել, թե երբ շտաբ ստեղծվեց, այդ շտաբը նստած էր կառավարության շենքում: Խաչատուրովը շտաբի ղեկավարն էր: Կառավարության բոլորն այնտեղ էին, իսկ շտաբը առանձնացված տեղ ուներ, այնտեղ էր տեղակայվել: Ռազմական ոստիկանության վրա դրվել էր խնդիր ապահովել կառավարության շենքի կենտրոնական մասի ֆիզիկական անվտանգությունը:


Անվտանգությունը ապահովվել է հերթափոխով. Ռազմական ոստիկանության 100 ծառայող եկել է ծառայության, ապա որոշ ժամանակ անց նույն քանակով փոխարինվել է: Ռազմական ոստիկանությյունը կառավարության շենքը ապահովում էր հնարավոր հարձակումներից, ներխուժումներից եւ այլ ոտնձգություններից: ԱԱԾ-ի ՊՊԾ-ն եղել է շենքի ներսում, իսկ Ռազմական ոստիկանությունը` դրսում, քանի որ այդ շենքում էր շտաբը: Ինձ ասել են` պահեմ շենքը, ես էլ իմ զորքի կողքն եմ եղել, կատարել ենք այդ հանձնարարությունը:


Քանի որ բանակի խնդիրն էր բարձրացվել, ասեցին` եթե հարձակում լինի, այս շենքը ո՞նց են պահելու, ասեցին` Ռազմական ոստիկանությունը շենքի պահպանությունը թող վերցնի իր վրա: Շտաբի պետը Խաչատուրովն էր, այնտեղ կային փոխնախարարներ, ես, այսինքն` կոլեգիայի անդամները: Էնդեղ այդ ժամանակ` մասայական անկարգությունների ժամանակ, շատ օբյեկտներ են վերցվում պաշտպանության տակ: Այդ ժամանակ Ռազմական ոստիկանությունը պետք է իրենց տեղերում գտնվի, զորամասերում գտնվի, Ռազմական ոստիկանության ռեգիոններում գտնվի, մնացել էին Ռազմական ոստիկանության վարչության սպեցնազը` մոտ 70 հոգի` ինքնաձիգներով, հեռուստատեսությամբ էլ ցուցադրել են: Այս տղաները եղել են, պատրաստվածները, իսկ մյուսները` մոտ 100-120 հոգին, եղել են շտաբնիկներ:


Ռազմական ոստիկանությունը որեւէ գործողության չի մասնակցել: 2008 թվականի մարտի 1-ին` օրվա երրորդ կեսին են բան արել, որ հավաքվեն շտաբում, Ռազմական ոստիկանության ծառայողներով եղել ենք կառավարության շենքի դիմաց, որտեղ ծառայել ենք մինչեւ հաջորդ օրը` մարտի 2-ի երեկո, երբ արդեն քաղաքում ամեն ինչ հանդարտվել էր: Այդ ժամանակ ասացին, որ այլեւս անհրաժեշտություն չկա, ինչից հետո Ռազմական ոստիկանության ծառայողներին հանգիստ եմ տվել: Ռազմական ոստիկանությունը չի մասնակցել ոչ մի միջոցառումների, բացի կառավարության շենքի պաշտպանությունից, որի ժամանակ դեպքեր եւ պատահարներ չեն արձանագրվել»:


ՀԱՐՑ- Դուք նշեցիք, որ բանակի ներգրավվման հարց էր առաջացել: Ասացեք` ի՞նչ հանգամանքներով էր պայմանավորված բանակը ներգրավվելու հարցը, ո՞վ էր նման հրաման արձակել: Ըստ այդ հրամանի` բանակը եւ Ռազմական ոստիկանությունն ի՞նչ հրահանգավորում են ստացել, ո՞ր կոնկրետ, ո՞ր դեպքում ի՞նչ գործողություններ պետք է կատարվեին:


ՊԱՏԱՍԽԱՆ-Դե դա երկրի նախագահի մակարդակով էր նման հարցերը լուծվում, դա չի մտել իմ լիազորությունների ու իմ հետաքրքրությունների շրջանակում: Մեզ ասված է եղել` շենքը պահեք, մենք եկել, պահել ենք: Թե ոնց, ինչ, երբ, ինչ նպատակով, մեր լուծման խնդիրը չէր, մեր մակարդակով չէր լուծվում: Կա գերագույն գլխավոր հրամանատար, ոստիկանությունը միջոցառումներ է կայացրել:


Որոշում է կայացվել, որ ՄՎԴ-ն տարբեր օբյեկտների պահպանությունն է իրականացրել: Այլ ուժեր չէր հերիքում, հարցրեցին, թե ռազմականից …, ես ասեցի` մի 150-160 հոգի են: Շտաբում էին գտնվում ԱԻՆ-ի տեղակալները, ոստիկանության պետի տեղակալները, որոնք տեղից իրականացնում էին օպերատիվ կառավարումը: Ռազմական ոստիկանությանը կառավարության շենքը պահպանելու ցուցումը տվել է Խաչատուրովը, ով ղեկավարում էր շտաբը: Բերել էին քարտեզներ, ինչ-որ բաներ էին պլանավորում, որ փողոցները, չգիտեին, դրա համար չեմ խառնվել, չեմ միջամտել:


ՀԱՐՑ- Ի վերջո, բանակը ներգրավվե՞ց, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ իրադրությունից ելնելով, ո՞ւմ որոշմամբ, ի՞նչ նպատակով, ի՞նչ գործողություններ պետք է կատարվեին:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 218


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v