Հազվադեպ հիվանդություններ եւ չգրանցված դեղամիջոցներ. ի՞նչ դժվարությունների են բախվում պացիենտները Հայաստանում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հազվադեպ հիվանդություններ եւ չգրանցված դեղամիջոցներ. ի՞նչ դժվարությունների են բախվում պացիենտները Հայաստանում

Հազվադեպ հիվանդություններ եւ չգրանցված դեղամիջոցներ. ի՞նչ դժվարությունների են բախվում պացիենտները ՀայաստանումՈրոշ դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են մի շարք հազվադեպ հիվանդությունների բուժման համար, գրանցված չեն Հայաստանում։ Խոսքը հիդրոկարտիզոնի եւ ֆլուդրոկորտիզոնի մասին է, որոնք կենսականորեն անհրաժեշտ են մակերիկամների կեղևի քրոնիկական անբավարարության եւ Մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիաի ժամանակ։

Ինչպես  ասաց Հայաստանի առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի հարցերով խորհրդական, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան, այս հիվանդությունների ժամանակ պացիենտի մոտ չեն արտադրվում  կորտիզոլ եւ ալդոստերոն հորմոնները։ Դրա հետեւանքով հիվանդի մոտ մասնավորապես ընկնում են ճնշումն ու արյան մեջ շաքարի մակարդակը, զարգանում են առիթմիա, ջրազրկում, խախտվում են աղիների կծկումները։

Թվում էր, թե հանրապետությունում հիվանդների թիվը մեծ չէ. մինչեւ 18 տարեկան մոտ 40 մարդ։ Բայց նրանց կենսականորեն անհրաժեշտ են հիդրոկարտիզոն եւ ֆլուդրոկորտիզոն դեղամիջոցները, որոնք Հայաստանում գրանցված չեն։ Արդյունքում՝ ծնողները ստիպված են դրանք գնել այլ երկրներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում եւ այլն։



«Առողջապահության նախարարությունը խոստանում է ինչ-որ կերպ լուծել այս հարցը, բայց խնդիրն այն է, որ իրենք՝ դեղամիջոցները, թանկ չեն, դրանց պահանջարկը մեծ չէ, եւ արտադրող ընկերություններին շահավետ չէ դրանք գրանցել»,- տեղեկացրել է Աղաջանովան՝ ավելացնելով, որ առողջապահության նախարարությունը կարող է հարցը լուծել նաեւ առանց գրանցման։

Եվս մեկ խնդիր են թանկ դեղամիջոցները, որոնք չեն տրամադրվում պետպատվերի շրջանակում։ Դա, օրինակ, աճի հորմոնն է, ինչպես նաեւ ժամանակից շուտ սեռական հասունացումը կանխող դիֆերելինը։ Օրինակ, Հայաստանում ժամանակից շուտ սեռական հասունացում հայտնաբերվել է մոտ 35 երեխայի մոտ։ Մինչեւ կենսաբանական հասունության հասնելը նրանք պետք է ամիսը մեկ անգամ դիֆերելինի ներարկում ստանան։ Ընդ որում՝ մեկ ներարկման արժեքը գերազանցում է 100 հազար դրամը։ Աղաջանովան տեղեկացրեց, որ աճի հորմոնի ձեռքբերման հարցով առողջապահության նախարարությունում առաջին տարին չէ, որ քննարկումներ են տեղի ունենում։

Այն փաստը, որ պացիենտներին անհրաժեշտ որոշ դեղամիջոցներ գրանցված չեն Հայաստանում, ընդունում է եւ առողջապահության նախարարությունը։ Նախօրեին, ելույթ ունենալով խորհրդարանում, նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ երբեմն պետության ռեսուրսները սահմանափակ են այդ դեղամիջոցների նույնիսկ անվճար գրանցման հարցում։ «Կա դեղ, որը մենք կցանկանայինք գրանցել՝ դրան չներգրավելով արտադրողի ֆինանսական միջոցները, բայց դա արգելված է այն դեպքում, եթե արտադրողը դա մեզ թույլ չի տալիս»,- ասել է նա՝ հավելելով, որ այս դեպքում դեղը կարող է ներկրվել առանց գրանցման, պետպատվերի շրջանակում։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 394


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v