• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Այս արտահայտությունը արգելվում է ասել տղամարդուն 

Ռուսական սրբավայրերը վերականգնեք, այլ ոչ թե Նոտր Դամը.մոռացե՞լ եք, ինչպես էին ֆրանսիացիները այրել Մոսկվան, թալանել երկրի կեսը

Ռուսական սրբավայրերը վերականգնեք, այլ ոչ թե Նոտր Դամը.մոռացե՞լ եք, ինչպես էին ֆրանսիացիները այրել Մոսկվան, թալանել երկրի կեսըՌուսական սրբավայրերը վերականգնեք, այլ ոչ թե Նոտր Դամը.մոռացե՞լ եք, ինչպես էին ֆրանսիացիները այրել Մոսկվան, թալանել երկրի կեսը«ԼԴՊՌ» ղեկավար  Վլադիմիր Ժիրինովսկին հիշել է 1812 թվականին Մոսկվայի հրդեհի մասին եւ քննադատել ռուսներին Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման նպատակով օգնություն ցուցաբերելու համար՝ կոչ անելով վերականգնել ռուսական եկեղեցիները, որոնք տուժել են պատերազմի եւ հեղափոխության ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս միլիարդատեր Անդրեյ Անդրեեւը՝ Badoo համացանցային ծանոթությունների ծառայության հիմնադիրը, ընկերության եկամուտների մի մասը կփոխանցի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:





Վերականգնողական աշխատանքներում օգնելու մտադրության մասին, եթե խնդրեն Ֆրանսիայի իշխանությունները, հայտնել է նաեւ Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը:

Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն իր հերթին վերականգնման համար նվիրատվություններ անելուն պատրաստ ձեռնարկատերերին խորհուրդ  է տվել առաջին հերթին ուշադրություն դարձնել սեփական սրբավայրերին, որոնք վերականգնման կարիք ունեն:

«Ֆրանսիացիներին հաճելի չէ, ամենահայտնի տաճարն է: Բայց ինչու են մեզ մոտ սկսվել ինչ-որ օգնություն ցույց տալու առաջարկներ, կարեկցանք արտահայտելու համա՞ր: Ի՞նչ է՝ մոռացե՞լ են, ինչպես էին ֆրանսիացիները այրել Մոսկվան, թալանել երկրի կեսը, հազարավոր մարդկանց սպանել» - լրագրողներին ասել է Ժիրինովսկին:

«Ամեն երկրում հրդեհներ են: Մեզ մոտ մեծ քանակությամբ եկեղեցիներ կան, որոնք ավերվել են պատերազմի ժամանակ կամ բոլշեւիկների կողմից: Եկեք այնտեղ վերականգնենք: Իսկ մենք առաջին հերթին նետվում ենք օտարերկրացիների մոտ: Ես դա սխալ եմ համարում», - հավելել է նա:

Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ ամենախոշոր հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Հրդեհի հետեւանքով փլուզվել էր ծայրաձողի վերին հատվածը, կրակով էր համակված կրող կառուցվածքը: Հրշեջները հայտնել են, որ Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները չեն վնասվել: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտակարգ դեպքը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 96


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v