• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Կարճևան համայնքի նախկին ղեկավարը օտարել է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ համապատասխան ընկերությանը Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով հողատարածքներ հատկացնելու գործընթացում Սյունիքի մարզի Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։


Նախնական տվյալներով՝ Կարճևան համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով, ի պաշտոնե լինելով համայնքի սեփականություն հանդիսացող հողատեսքերի օտարման աճուրդի կազմակերպիչ, խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, առանց աճուրդ կազմակերպելու, կազմել է դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիմքով շուրջ 32 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն օտարվել են ՓԲ ընկերությանը։


Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Կարճևան համայնքի նախկին ղեկավարը, անձնական այլ դրդումներով՝ հետագայում ավելի թանկ գնով վաճառելու և օգուտներ ունենալու նպատակով, դարձյալ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, առանց աճուրդ կազմակերպելու, կազմել է դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիմքով 0.44672 հա, 0.29718 հա և 0.63508 հա մակերեսով հողատարածքները օտարել է իրականում իր շահերը ներկայացնող աներորդուն:


Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. ապրիլի 11-ին Կարճևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (երկու դրվագ):

Հաշվի առնելով, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերոնշյալ գործարքների ժամանակ խախտվել են տվյալ ոլորտը կարգավորող «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, մասնավորապես՝ աճուրդին մասնակցելու հայտերը կազմվել և դրանք ստորագրողներին են ներկայացվել հետին ամսաթվերով, հրապարակային սակարկություններ որպես այդպիսին չեն անցկացվել, սակայն կազմվել, ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» կեղծ արձանագրություններ և Կարճևան համայնքի ղեկավարի կեղծ որոշումներ, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ առաջարկելով նախաձեռնել համայնքին պատկանող և օրենքի ու այլ իրավական ակտերի խախտմամբ օտարված 6 գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքների հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց:


 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 248


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v