• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Այսօր հայ հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակի օրն է


Հայ հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը ծնվել է 1913 թվականի ապրիլի 10-ին Շուշի քաղաքում: Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս Է, գվարդիայի փոխգնդապետ: Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և օդաչուական բարձր վարպետության համար ստացել է «Բալթիկայի մրրկահավ» պատվանունը:


Նելսոն Ստեփանյանը 1914թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: 1930թ. գերազանցությամբ ավարտել է Բաքվի ռազմական ուսումնարանը, 1935թ.` Բատայսկի (ՌԽՖՍՀ) քաղաքացիական նավատորմի օդաչուական դպրոցը, որտեղ 1935-1938թթ. աշխատել է որպես հրահանգիչ-ուսուցիչ: 1938-1941թթ. սովորել է Միներալնիե Վոդի քաղաքի օդաչուական բարձրագույն դասընթացներում:


Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) սկզբին Ստեփանյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ. ծառայել է Սևծովյան ռազմական նավատորմում: «Իլ-2» գրոհային ինքնաթիռով կործանիչ հարվածներ է հասցրել գերմանական զորամիավորումներին Զապորոժիեի, Պոլտավայի, Օդեսայի, Կախովկայի շրջաններում:


20-րդ թռիչքի ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո՝ 1941թ.-ի սեպտեմբերից, օղակի հրամանատար Ստեփանյանը Բալթիական նավատորմի 7-րդ ավիաբրիգադի կազմում պաշտպանել է Լենինգրադը, համարձակ ու անձնուրաց գործողությունների համար արժանացել է հերոսի կոչման (1942թ.):


1942թ. նշանակվել է 57-րդ գրոհային ավիագնդի հրամանատար, բայց նրան ճակատից հետ են կանչել, հանձնարարել կադրերի պատրաստման աշխատանք Բալթիական նավատորմի ռազմածովային ուժերի թռիչքային և բարձրագույն սպայական դասընթացներում: Սակայն խնդրանքներին տեղի տալով՝ նրան կրկին տեղափոխել են ռազմաճակատ:


1944թ.-ի ապրիլին գունդը գործուղվել է Ղրիմ, որտեղ Ստեփանյանն աչքի է ընկել հատկապես Սևաստոպոլի, Թեոդոսիայի, Սուդակի մարտերում: 1944թ. Բալթիական նավատորմի կազմում մասնակցել է թշնամու ուժերի ոչնչացմանը Ֆիննական ծոցում, Մերձբալթիկայից ֆաշիստների դուրսմղմանը:


1944թ.-ի օգոստոսի 20-ին (զոհվելուց մոտ 4 ամիս առաջ) երկրորդ անգամ է ներկայացվել հերոսի կոչման: Զոհվել է դեկտեմբերի 14-ին, Բալթիկ ծովում՝ Լիեպայա քաղաքի մերձակայքում՝ այրվող օդանավն ուղղելով դեպի թշնամու նավախումբը և ապահովելով զինակիցների հաղթանակը: Նրան հետմահու երկրորդ անգամ շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում (1945թ.):


Ստեփանյանը կատարել է 289 մարտական թռիչք՝ խորտակել է 18 ռազմանավ, ոչնչացրել 85 տանկ, 600 ավտոմեքենա, 140 զենիթային ու դաշտային հրանոթներ, 150 գնդացրային կետ, 40 երկաթուղային վագոն, 4 լաստանավ, 27 ինքնաթիռ:


Նելսոն Ստեփանյանի կյանքի և սխրագործությունների մասին գրել են հայ, ռուս, լատիշ գրողներ ու բանաստեղծներ: Ստեփանյանի կիսանդրիները տեղադրվել են Շուշիում, Երևանում, Ստեփանակերտում, հուշարձանը՝ Լիեպայայում (ԽՍՀՄ փլուզումից հետո տեղափոխվել է Կալինինգրադ):


Նրա անունով ԽՍՀՄ տարբեր քաղաքներում կոչվել են փողոցներ, դպրոցներ, մանկապատանեկան կազմակերպություններ և մեծ ձկնորսանավ, թողարկվել է նամականիշեր: Երևանի թիվ 71 դպրոցում ստեղծվել է հերոսի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 260


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v