• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 15:27 – Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 17:08 – Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել 
  • 20:27 – Կարլ Չիլինգարյան. լուծվող սուրճի թագավորի պատմությունը 

Բուքմեյքերների դեմ նախագիծը՝ ռիսկայի՞ն. իշխանության ներսում ընդդիմախոսներ կան


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Սիփան Փաշինյանի կողմից հեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են։


Հիշեցնենք, որ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի նախագծով առաջարկվում է թույլատրել բացել մեկական բուքմեյքերական գրասենյակ միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան եւ Ծաղկաձոր քաղաքներում։ Բացի այդ, առաջարկում են արգելել ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը, իսկ բուքմեյքերական ընկերություններն էլ պետք է 500 մլն դրամ դեպոզիտ գումար ունենան: Նախագծի հրապարակումից հետո ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներն առաջարկներ էին ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին եւ առաջարկում էին նաեւ քննարկում կազմակերպել հենց իրենց հետ։

Եվ հանձնաժողովը նախօրեին կազմակերպեց այդ քննարկումը, որին ներկա էին չորս ընկերությունների ներկայացուցիչները, հանձնաժողովի անդամները եւ նախագծի համահեղինակ Սիփան Փաշինյանը․ հիմնական հեղինակ Ալեն Սիմոնյանը գործուղման մեջ էր։


Ոլորտի ներկայացուցիչները նշել են, թե նախագծով խաղամոլության խնդիրը չի լուծվում, քանի որ նախագծով չի արգելվում վիճակախաղի մասնակցությունը, ուղղակի կանխիկ խաղադրույք կատարելուց անցում է կատարվում ամբողջությամբ անկանխիկ խաղադրույք կատարելուն:

Նրանք բոլորը համակարծիք էին, որ նախագծի ընդունման հետևանքով սեւ շուկա է առաջանալու, եւ մարդիկ այնուամենայնիվ, ինչ-որ ձև խաղալու են: Մի քանի ընկերոթյունների ներկայացուցիչներն առաջարկել են նախագծում կատարել փոփոխություն, որպեսզի Հայաստանի ողջ տարածքում առնվազն 30 բուքմեյքերական գրասենյակ հնարավոր լինի պահել: Ստացվում է՝ Երեւան քաղաքի ամեն վարչական շրջանում յուրաքանչյուր ընկերություն 1 կետ կունենա, ոչ ավելի:


Ընդհանուր առմամբ պատգամավորները ոչ միանշանակ կարծիք ունեին նախագծի շուրջ, քանի որ նաեւ ռիսկեր էին տեսնում։ Ընդգծենք, որ քննարկմանը մասնակցել է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Արման Մանասերյանը եւ նշել, որ օրենքի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել հակամրցակցային իրավիճակի։ Սա բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչների հետառաջին սակայն ոչ վերջին քննարկումն էր, եւ նրանց խնդրել են իրենց տրամադրել վիճակագրություն, որից պարզ կդառնա, թե խաղադրույքների որ տոկոսն է օնլայն կատարվել, որ տոկոսը՝ գրասենյակների միջոցով։


Ինչպես հայտնի է՝ նախագծի ընդունվելու դեպքում հետեւյալ հիմնական փոփոխություններն են տեղի ունենալու․


բուքմեյքերական գրասենյակներ Հայաստանի տարածքում կգործեն միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքներում:


նշված տարածքներում տեղակայվելիք գրասենյակներ մուտք գործելիս քաղաքացիների ինքնությունը կստուգվի:

խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումները (որոնք հաճախ հանդիպում ենք գազալցակայաններում) Հայաստանի տարածքում չեն լինի:


բուքմեյքերական ընկերությունները պարտադիր 500 միլիոն դրամ դեպոզիտ գումար պետք է ունենան:


մոլախաղերով հրապուրված եւ իրենց ընտանիքի անդամներին ծանր դրության մեջ դրած քաղաքացիները կզրկվեն բուքմեյքերական ընկերությունների ծառայություններից օգտվելու հնարավորությունից:


Նշենք, որ այս պահին Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունները 5-ն են՝ «Վիվառո»-ն, «Տոտո»-ն, «Աջարաբեթ»-ը, «Գուդվին-Բետ»-ը եւ «Եվրոֆուտբոլ»-ը: Եվ այս բոոր ընկերությունները միասին մեծ գումարներ են վճարում պետ բյուջե, սակայն այս նախագիծը ոչ վիճակագրություն չի պարունակում: Այսինքն՝ նախագծի հիմնավորման մեջ տեղեկություն չկա, թե բուքմեյքերական ընկերություններում որքան մարդ է խաղադրույք կատարում, նախագծի ընդունման արդյունքում ինչ չափելի արդյունք կունենանք կամ ինչ վնասներ կլինեն։

Հետաքրքիր է, որ Հայաստանում այսօր եւ՛ առցանց, եւ՛ բուքմեյքերական գրասենյակների միջոցով գործունեություն ծավալող ընկերություններից ամենախոշորը «Վիվառո»-ն է: Եվ նախօրեի քննարկման ժամանակ մյուս ընկերությունների ներկայացուցիչները եւս ակնարկեցին, որ այսպես վերջինս կլինի գերիշխող դիրքում եւ կարծես թե այս նախագիծը հենց նրա համար է արվում։ Իհարկե, այս մեղադրանքներին Ալեն Սիմոնյանը մշտապես արձագանքել է եւ հերքել, բայց փաստացի ոչ մրցակցային միջավայր ստեղծելու շուրջ մտահոգություններ ունեն նաեւ նրա գործընկերները եւ ՏՄՊՊՀ ներկայացուցիչը։


ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը եւս համահեղինակ է, ինչը ենթադրում է ԲՀԿ-ի աջակցությունը եւս կա, սակայն «Լուսավոր Հայաստան»-ը որեւէ կերպ ներգրավված չէ։ Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամներից, Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին, որն էլ ասաց «Իհարկե, օրենքում կան դրույթներ, որոնք շատ ողջունելի են։ Մասնավորապես, անչափահասների մուտքը սահմանափակելը, ինչպես նաեւ կանխիկը վերացնելը։ Միեւնույն ժամանակ մտահոգություններ կան երկու ուղղություններով․ արդյոք դա չի բերելու շուկայի մոնոպոլացմանը կամ կենտրոնացմանը, մյուսը՝ որքանով է դա նպաստում խաղամոլության վերացմանը։ Բայց, եթե նույնիսկ նույնիսկ խաղամոլությանը տարածմանն էլ խոչընդոտի, դա եւս լավ է։ բայց մոնոպոլացման ռիսկն ու ստվերայինի զարգացումը շատ կարեւոր մտահոգություններ են», – նշեց նա։


Անդրադառնալով այլ ռիսկերին, պետբյուջե վճարվող գումարներին, աշխատատեղերի կրճատմանը, Խաչատրյանը նշեց․ «Ցանկացած որոշման ազդեցության գնահատում պետք է կատարվի։ Այն ունի նաև սոցիալական կողմ,՝ աշխատատեղերի հարցը, որը եւս չի կարող չքննարկվել։ Բայց կա նաեւ հանրային գերակա շահի հարց։ Խնդիրը նա է, թե որքանով է նախագիծը նպաստում այդ հանրային շահին։ Եթե մի խնդիր փորձում ենք լուծել եւ ստեղծում ենք սեւ շուկա, ապա դա էլ հարցի մյուս կողմն է։ Նախագիծը պետք է լայն քննարկման անցնի դեռ»։


Նշենք, որ նախօրեի քննարկումը շատ նախնական էր եւ այն պետք է նախ քննարկվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո սահմանված կարգով ընդգրկվի լիագումար նիստի օրակարգում։ Եվ իհարկե, չի բացառվում, որ առաջինից երկրորդ ընթերցում այն փոխվի կամ առհասարակ արժանանա մեծ քննադատության հենց իշխող ուժի կողմից, քանի որ այս նախագիծն արդեն իսկ ընդդիմախոսներ է ձեռք բերել։


Նաիրա Հովհաննիսյան

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 164


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v