• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Նոր հաշվառում. իրականում քանի՞ անօթևան կա աղետի գոտում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով` Շիրակի մարզում տնակների հաշվառման աշխատանքային խումբ է ձեւավորվել: Նպատակը աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների, փաստագրման արդյունքների հավաքագրումը եւ դրանց հիման վրա համապատասխան առաջարկների փաթեթի մշակումն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաշվառման գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել 2019 թվականի հունիսի 30-ին:


Հաշվառման այս փուլում հաճախակի են հանդիպումներն ու քննարկումները: Տնակների հաշվառման գործընթացի վերաբերյալ վերջին հանդիպման ժամանակ դժգոհություն է հայտնել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Վերջինս խիստ հրահանգներ է տվել հստակեցնել, թե որ օղակներում են դանդաղում ոչ հիմնական շինությունների փաստագրման աշատանքները: «Հստակ է ծրագիրը` ինչ պետք է արվի, ճանապարհային քարտեզն արդեն մշակված է: Վարչապետի հանձնարարականով` մենք ժամանակին կկատարենք: Ճշգրիտ ինֆորմացիան անհաժեշտ կներկայացվի քննարկման»,- ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:


Աշխատանքային խումբն առաջին նիստն անցկացրել է դեռ փետրվարի 12-ին, եւ որոշում է կայացվել մեկ ամիս ժամանակ տալ տվյալները հավաքագրելու համար։ Արդեն Քաղաքաշինական կոմիտեին ներկայացվել է, որ երկու մարզում հաշվառվել է 6 հազար 338 ժամանակավոր կացարան: Միայն Գյումրիում 3 հազար 499 ժամանակավոր կացարան կա, դրանցից 2 հազար 804-ը բնակելի տնակներ են։


Աշխատանքային խումբն անօթեւանության խնդրի լուծման 2 առաջարկ է քննարկելու, որոնք ներկայացրել են «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը եւ Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը։ Ըստ «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանի` խնդիրը լուծում չի ստանա, մինչեւ օրենսդրական փոխոխություններ չկատարվեն: Նրա պնդմամբ` սխալն եղել է ի սկզբանե, դա է պատճառը, որ Գյումրիում դեռ անօթեւաններ կան. «Կառավարության՝ 1999թ. կայացրած 432 որոշումը, որով բնակարանների տրամադրման ու աղետի գոտու վերականգնման ծրագիրն է իրականացվել, պետք է փոխվի:


Որքան հասկանում եմ, ուզում են հենց այդ որոշմամբ շարունակել գործընթացը: Դա անհնար բան է, որովհետեւ որոշման պատճառով է, որ որքան կորցրել են բնակարաններ, այնքան պետք է փոխհատուցվեին: Բացի դրանից բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքները միայն կարող էին փոխհատուցվել: Այսինքն` այդ ամենը կապված է 432 որոշման հետ, այսպես ասած` այդ որոշման մեղքով է: Պետք է փոխենք այդ որոշումն ու փոխհատուցման ու բնակապահովման այլ ծրագիր մտածենք»,-ասել է «Շիրակ» ՀԿ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը:


Ծնունդով գյումրեցի ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի կառավարության 1999թ. հունիսի 10-ի թիվ 432 որոշման համաձայն` բնակարաններ կորցրած ընտանիքներին փոխհատուցումը եղել է համապատասխան ընթացակարգով: Յուրաքանչյուրը ստացել է այնքան սենյակներով բնակարաններ, որքան կորցրել է, իսկ ընտանիքները տարիների ընթացքում մեծացել են: Պետությունը, սակայն, այդ հանգամանքը ընդհանրապես հաշվի չի առել՝ ավարտված համարելով Գյումրիում բնակապահովման ծրագիրը, փաստ բերելով այն, որ կառուցվել է այնքան բնակարան, որքան կործանվել է: Վահան Թումասյանի առաջարկն էլ հենց այդ կետի փոփոխության հետ է կապված:


Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը հաշվառել են ժամանակավոր կացարանները: Հաշվառումը վերաբերում է ոչ միայն բնակեցված, այլեւ ժամանակավոր դատարկ կացարաններին: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի պնդմամբ` մարզում 3 հազար 515 ժամանակավոր կացարան է հաշվառվել. «Ժամանակավոր կացարանում բնակվող 5 ընտանիք հաշվառվել է Արթիկում, 654-ն էլ գյուղական տարբեր բնակավայրերում է հաշվառվել, 2 հազար 858 ժամանակավոր կացարան հաշվառվել է Գյումրիում: 3 հազար 515 ժամանակավոր կացարան է առկա ամբողջ մարզում:


Պետք է առաջարկներ ներկայացվի, թե այս 3 հազար 515 ընտանիքի համար ինչ ծրագրեր են իրականացվելու: Կա՛մ պետք է բնակարանային փոխհատուցում կատարվի, կա՛մ էլ պետք է նրանց ժամանակավոր կացարանները հանվեն, բայց փոխհատուցում չպետք է ստանան, որովհետեւ ժամանակին փոխհատուցվել են: 30 տարի լավ չենք արել, հիմա փորձելու ենք ավելի լավ անել եւ մաքրել քաղաքը տնակներից»,-ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:


Գյումրու քաղաքապետարնն էլ իր հերթին է հաշվառում իրականացնում: Այդ նպատակի համար ներքին հանձնաժողով է ձեւավորվել:


Հիշեցնենք` երկրաշարժի 30-րդ տարելիցին Գյումրիում ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր մանրամասն ուսումնասիրել ու ներկայացնել ստույգ ինֆորմացիա տնակների ու անօթեւանության խնդրի վերաբերյալ:


Վերջին զարգացումները գյումրեցի անօթեւանների մեջ նոր հույս են արթնացրել: Քաղաքային անօթեւանությունից զատ փորձ է արվելու լուծել նաեւ գյուղական անօթեւանությունը, ինչը Շիրակի մարզում կարեւորագույն խնդիրների ցանկում է:


Ջաջուռ, Շիրակ, Ջրաձոր. այն գյուղերի ցանկն է, որտեղ դեռ կան երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքներ: Եթե քաղաքային բնակավայրերում իրականացվել են բնակարանաշինական ծրագրեր, գյուղերում որեւէ ծրագիր չի իրականացվել: Տարեցտարի տրամադրվել են բնակարանների գնման վկայականներ, որով խնդիրը անգամ մասամբ չի լուծվել:


Այժմ ուսումնասիրություններն ընթացքի մեջ են: Շիրակի մարզում անօթեւանների ստույգ պատկերն ունենալուց հետո կսկսվի խնդրի լուծման ծրագրի մշակումը:


Հեղինե Մանուկյան

Շիրակ

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 200


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v