Լավ կլիներ` հանրային լսումներ կազմակերպեին. տնօրենը` «Մոնթե Մելքոնյան» վարժարանի օտարման մասին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Լավ կլիներ` հանրային լսումներ կազմակերպեին. տնօրենը` «Մոնթե Մելքոնյան» վարժարանի օտարման մասին

 

Օրեր առաջ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը արձագանքեց վարժարանի կրթական համալիրի հնարավոր օտարման վերաբերյալ մամուլի հրապարակումներին` նշելով, որ  ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ՝ պարոն Բաբայանն վարժարանի մասին իրավիճակին ու տվյալներին ուղղակի չի տիրապետում։


Ըստ Նարեկ Բաբայանի, այժմ վարժարանն ամբողջությամբ չի օգտագործում այդ շենքը:


Politik.am-ի հարցին , թե ի՞նչ կլինի վարժարանի հետ համալիրի օտարման դեպքում,  տնօրեն Գեղամ Սարգսյանն ասաց, որ վերջնական որոշում դեռ չկա.


«Հավաստիացնում են, որ եթե նման բան լինի, ապա վարժարանին համարժեք կառույց կտրամադրեն, ինչը ինձ համար տրամաբանական չէ: Կարծում եմ` պետք չէ շտապողականություն դրսևորել: Իհարկե շատ տհաճ են նման քննարկումները, քանի որ երկրի ռազմական պաշտպանությունը և շահույթ ստանալը տարբեր հարթակներում գտնվող հարցեր են, ինչպե՞ս կարող ենք դրանք իրար համեմատել: Սպաները բանակ գնալուց առաջ պետք է կարողանան տիրապետել ուսումնական և ռազմամարզական առումով այն կարողություններին, որոնք մենք ուսուցանում ենք վաժարանում: Եթե բանակի ապագա սպաների պատրաստումը երկրորդական հարց է, ապա վաղը ավելի թանկ գին ենք վճարելու»:


Տնօրենի խոսքով` ցանկալի կլիներ նման որոշում կայացնելուց առաջ հանրային լսումներ կազմակերպվեն.


«ժողովրդավարությունը չի ենթադրում միայն Ազգային ժողովի կամ Կառավարության նիստերի հեռարձակում: Այս իշխանությունների սիրած բառը` ժողովուրդը, պետք է մասնակցություն ունենա որոշումների կայացման գործընթացում: Կարելի էր հասարակական լսումներ կազմակերպել ընդհանուր տրամադրությունները հասկանալու համար»:


Գեղամ Սարգսյանը ավելացրեց` վարժարանի ուսանողների թվի մասին հաղորդված տեղեկությունները, թե 100-ից պակաս ուսանող կա, իրականությանը չեն համապատասխանում:


«Վարժարանն 2018-19թթ. ուսումնական տարին սկսել է 215 սանով, իսկ ներկայումս մեզ մոտ սովորում է 190 սան։ Հաշվի առնելով կառույցի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ 2019-20թթ. ուսումնական տարում նախատեսում ենք ունենալ 250 սան, այդ թվում նաև առաջին անգամ կազմակերպել ընդունելություն աղջիկների համար»

хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 231


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v