Հարուցվել է քրեական գործ. նախկին զինդատախազ Ջհանգիրյա՞նն էլ կներգրավվի » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Հարուցվել է քրեական գործ. նախկին զինդատախազ Ջհանգիրյա՞նն էլ կներգրավվի

Վեց  տարի առաջ Մատաղիսի զորամասում երկու զինծառայակիցներին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված, ավելի ուշ արդարացված երեք երիտասարդները2016 թվականին  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակի հաղթանակ տարան։ Իրավունքների խախտման համար Հայաստանը նրանց վճարեց 50 հազար եվրո։


Աղմկահարույց այս գործով անցնող Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը Եվրադատարան էին դիմել՝ պահանջելով ճանաչել, որ իրենք ռազմական ղեկավարության կողմից խոշտանգումների ու ճնշումների էին ենթարկվել, որոնց արդյունքում Ռազմիկ Սարգսյանը ցուցմունք էր տվել, թե սպանել են երկու ծառայակիցներին:


Հետաքրքրական է, որ ՄԻԵԴ-ում աղմկահարույց պարտությունից հետո պատասխանատվության չենթարկվեց այդ ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ում անմիջական ղեկավարությամբ տեղի էին ունեցել վերոնշյալ ապօրինությունները: Ջհանգիրյանը տարիներ առաջ հայտարարում էր, որ այս երեք երիտասարդները մարդասպաններ են և պետք է պատժվեն, սակայն այժմ որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել:


Մենք տեղեկացրել էինք, որ հետևողական ենք լինելու և փորձելու ենք պարզել՝ արդյո՞ք իրավապահ մարմինները զբաղվելու են նշված ապօրինության բացահայտմամբ: Դատախազությունից մեր պաշտոնական հարցմանը պատասխանել են, որ կա հարուցված քրեական գործ, սակայն չկան ներգրավված մեղադրյալներ:


Հ.Գ. Հուսանք՝ կարճ ժամանակ կպահանջվի, որպեսզի իրավապահները բացահայտեն ապօրինության բոլոր մասնակիցներին, և հանրությունը կտեղեկանա, թե ինչպիսի՞ մասնակցություն է ունեցել դրան նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:



хорошие новости дня новости кавказа бесплатно




  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 274


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v