• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 11:28 – 4․5-ամյա Անգելինան մահացել է․Եզակի վիրահատության ժամանակ տեղադրված ECMO սարքն աշխատել է 15 օր 
  • 16:08 – Փակիր աչքերդ և մատդ դիր թվերից մեկի վրա ու տես,թե ինչ է քեզ սպասվում… 

Աբսուրդային ու անլուրջ. քաղաքագետների մեկնաբանությունը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին

2020 թվականին Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել մի շարք գործիչներ, այդ թվում՝  Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։


Օրերս «24նյուզ» լրատվականի հետ զրույցում, խոսելով Արցախի խնդրի լուծման մասին, Սամվել Բաբայանը ասել է․«․․․․Աշխարհում սուր խնդիրները լուծվում են մանդատային ճանապարհով։ Ասենք, եթե Կովկասը համարում ենք Ռուսաստանի տիրույթի տակ, ինքն ա ստեղ իշխողը՝ մանդատը վերցնում ա Ռուսաստանը, գծագրում ա մի հատ քարտեզ, որոնք որ էդ մարդիկ կամաց կամաց զարգանում են․․․․Ես այլ կերպ եմ հարցի լուծումը պատկերացնում։ Ես գտնում եմ, որ պետք է լինի մանդատային տարածք։ Հակառակ դեպքում մենք խնդիրը Ադրբեջան-Հայաստան կամ Ադրբեջան-Ղարաբաղ բանակցությամբ այդ խնդրի լուծումը չկա»։ Տեսանյութը՝ ստորև:


Politik.am-ը քաղաքագետներ Ստեփան Դանիելյանին և Արմեն Վարդանյանին խնդրել է մեկնաբանել հայտարարությունը:


Ստեփան Դանիելյանն այդ հայտարարությանը լուրջ չի վերաբերվում: Ասում է՝ մի շարք հանգամանքներ կան.


«Նման մեխանիզմներ գոյություն չունեն: Եվ երկրորդ՝ այստեղ կա միջազգային բալանսների խնդիր: Ոչ ոք թույլ չի տա, որ Ռուսաստանը նման քայլ անի: Կա ԵԱՀԿ Մինսկի խումբ, և Մինսկի խմբի ձևաչափից դուրս գալ Ռուսաստանը չի կարող, իսկ Մինսկի խմբի մնացած անդամները, բնականաբար, չեն համաձայնի: Մինսկի խումբը աշխարհաքաղաքական ակումբ է, որը տարածքում բալանս է ապահովում: Մյուս կողմից՝ դա պետք է լինի Ադրբեջանի համաձայնությամբ, որովհետև, դե ֆակտո, այդ երկրները Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ նախ պետք է Ադրբեջանը համաձայնի, որպեսզի նման պրոցես լինի: Այդ առաջարկությունը ինձ համար բացարձակապես անհասկանալի է՝ թե՛ իրավական, թե՛ միջազգային մեխանիզմի, թե՛ Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի և նույնիսկ Ադրբեջանի սահմանադրությունների առումով: Սա աբսուրդային և անլուրջ առաջարկ եմ համարում: Դա իրողությունների հետ բացարձակապես կապ չունեցող առաջարկությոսւն է: Նույնիսկ առաջարկություն համարել չի կարելի»:


Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ Սամվել Բաբայանի ասածն այնքան հիմարություն է, որ նույնիսկ քննարկել չարժե.«Դա անհնար է, որովհետև Ղարաբաղյան հակամարտության մեջ միջազգային հանրության ընդունված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է, որը ընդունել են նաև Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը: Ասածը պարզապես ֆանտաստիկայի ժանրից է և չի կարող իրական լինել»:


хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 176


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v