• 09:47 – Ինչով է տարբերվում «թավշյա» հեղափոխությունը «արյունոտից».Ի՞նչ հետևություններ պիտի անի Նիկոլ Փաշինյանը 
  • 18:21 – Բացատրական աշխատանքների շնորհիվ կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը 
  • 20:36 – Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 13:10 – ԱՄՆ-ում ձերբակալել են հայազգի «զենքի բարոնին»՝ապօրինի վաճառք իրականացնելու,փողերի լվացման համար 
  • 09:17 – Ովքե՞ր են ավելի շատ բամբասում՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք և ում բամբասանքն է ավելի վտանգավոր 

Վարչապետ Փաշինյանը պե՞տք է տարբերվի լրագրող ու պատգամավոր Փաշինյաններից. հոգեբանի վերլուծությունը

«Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ այլևս լրագրող չէ: Պետք է թողնի սարկազմիկ ոճն ու ֆեյսբուքյան գրառումները».-սրանք այն բազմաթիվ մեկնաբանություններից են, որոնք վերջին շրջանում հաճախ ենք լսում: Նիկոլ Փաշինյանի կերպարի մասին զրուցել ենք հոգեբան Աննա Բադալյանի հետ՝ հասկանալու՝ ինչպիսին պետք է լինի վարչապետ Փաշինյանի կերպարը, այն պե՞տք է տարբերվի լրագրող, պատգամավոր Փաշինյաններից:


«Բնական վիճակն ամենաճիշտ վիճակն է, իսկ Նիկոլ Փաշինյանը իր բնական վիճակում է: Ես կասեի՝ Փաշինյանը լրագրությամբ ապրում է: Ինքը դա չի թողնում: Նույնիսկ, երբ նայում ենք դրսում արդեն՝ Փաշինյանն իրեն դրսևորում է որպես պետական գործիչ՝ առանց ավելորդ ձևականությունների: Ես գտնում եմ, որ դա ամենաճիշտ կերպարն է»:


Ընդհանուր սոցցանցային տրամադրությունների մասին խոսելով՝ հոգեբանն ասում է, որ հանդուրժողականությունը՝ որպես բնավորության գիծ, սկսել է վերանալ.«Հանդուրժողականությունը ոչ թե լսել-ենթարկվելն է, այլ քննարկելը, բարեկրթության սահմանները պահպանելը»:


Հոգեբանին խնդրեցինք անդրադառնալ նաև համացանցում բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացած՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից լուսանկարին, որում, ըստ որոշ քաղաքագետների, Նիկոլ Փաշինյանը խեղճացած տեսք ուներ:



«Ես՝ որպես հոգեբան, գտնում եմ, որ Փաշինյանը խեղճացած չէր: Եթե խոսենք ժեստերից, յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է ունենա վարքի, խոսքի, ժեստերի զսպվածություն: Կարող է ընդամենը մեկ ժեստ անել և մարդուն դրանով մանիպուլյացիայի ենթարկել: Ինձ համար Փաշինյանն ուղղակի մտահոգ էր, որովհետև այսօր մեր երկրում լուծելու բազմաթիվ խնդիրներ կան: Կա ոգի, կա տրամադրվածություն, բայց գործընթացը դժվարությամբ է իրականանում: Փաշինյանը, պարզապես, ավելի լուրջ էր հանդիպման ընթացքում և իրեն պահում էր՝ որպես քաղաքական գործիչ».-ասաց հոգեբանը:


Ըստ Աննա Բադալյանի՝ Փաշինյանի նպատակասլացությունն ու ոգին մի գծի նման պահպանվել են.«Պահպանվում է նաև լավատեսությունը. մի բան, որը մենք երկար ժամանակ կորցրել էինք»:


хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսոր: 49


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր