Ստավրոպոլում վեց մարդ զոհվել եւ հինգը վիրավորվել է ադրբեջանական մինիվենով ճանապարհատրանսպորտային պատահարից, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ին Ստավրոպոլի երկրամասի ԱԻՆ Գլխավոր վարչության ներկայացուցիչը։ Խոշոր վթարի պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ «ԶԻԼ»-ի վարորդը քնած է եղել ղեկին եւ բախվել է մինիվենին, տեղեկացնում է պետավտոտեսչության տարածաշրջանային վարչությունը։
«Նախնական վարկածով առավոտյան, Դվորցովսկոյե գյուղի մոտ «ԶԻԼ» ավտոմեքենայի վարորդը, որը գալիս էր Նեվիննոմիսկից դեպի Միներալնիե վոդի, քնել է ղեկին, ինչի հետեւանքով դուրս է եկել հանդիպակաց գիծ, որտեղ բախվել է Mercedes մինիվենին»,- ասվում է հաղորդագրությունում։
Մինիվենում, ինչպես նշել են պետավտոտեսուչները, վթարի պահին 8 մարդ է եղել՝ ենթադրաբար Ադրբեջանի քաղաքացիներ։ Պետավտոտեսչության տեղեկատվությամբ՝ ՃՏՊ մեկ այլ պատճառ է դարձել պատնեշի բացակայությունը, որը բաժանում է տարբեր ուղղություններով ընթացող տրանսպորտային հոսքերը։ Պատահարի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները, երթեւեկն այդ հատվածում դժվարացել է, տեղեկացրել են գերատեսչությունում։