• 08:03 – Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել 2 օրինագիծ, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում 
  • 17:38 – Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 
  • 17:38 – Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 
  • 20:44 – Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ | Անկախ հրապարակումների հարթակ 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 11:45 – Շաբաթվա թեժ շոփինգ․ Փետրվարի 16-23 

Փաշինյանին Չինաստանից ուղերձ են հղել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:


Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


Չինաստանի համար Հայաստանը բարեկամական համագործակցության ավանդական գործընկեր է: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերություններում պահպանվում է առողջ և կայուն զարգացման դինամիկա, շարունակաբար ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, շոշոփելի արդյունքներ են ձեռք բերվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման գործում: Պատրաստ եմ պահպանել Ձեզ հետ սերտ աշխատանքային շփումներ և ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների անշեղ զարգացման, բոլոր ոլորտներում գործնական համագործակցության ամրապնդման համար՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:


Ցանկանում եմ Ձեզ նորանոր հաջողություններ այս բարձր պետական պաշտոնում»:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 42


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր