• 08:03 – Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել 2 օրինագիծ, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում 
  • 17:38 – Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 
  • 17:38 – Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 
  • 20:44 – Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ | Անկախ հրապարակումների հարթակ 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 11:45 – Շաբաթվա թեժ շոփինգ․ Փետրվարի 16-23 

Արշակ Կարապետյանը ամոթալի արարք է արել․ զինվորական էլիտան հրաժարվել է նրան ընդունել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 17-ի որոշմամբ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը նշանակվեց վարչապետի խորհրդական:


Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանի հետ էին կապում Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի անպատրաստ լինելը, քանի որ իր ենթակայության տակ գտնվող հետախոզությունը թերացել էր։ Նույն կարծիքին էին նաև Փաշինյանն ու իր թիմակիցները,  բայց այս տարվա ապրիլին միայն։


Օրերս մամուլում հայտնի դարձավ, թե հանուն ինչի է Փաշինյանը իր կարծիքը փոխել և Ապրիլյան պատերազմի մեղավորներից մեկին նորից պաշտոնի նշանակել։ Պարոզվում է՝ Արշակ Կարապետյանը այն միակ զինվորականն է եղել, ով Ռոբերտ Քոչարյանի դեմ տվել է նոր իշխանությունների համար ցանկալի ցուցմունք։ Փաստորեն, Քոչարյանի դեմ ցանկալի ցուցմունք տալը կարող է դառնալ ինդուլգենցիա նախորդ իշխանությունների անգամ ամենակասկածելի դեմքերի համար։


Մեր տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է Արշակ Կարապետյանին նորից ՊՆ-ում որևէ պաշտոնի նշանակել, բայց զինվորական վերնախավը հրաժարվել է նրա հետ համատեղ աշխատել։ ՊՆ վերնախավի համար առաջին պատճառը եղել է այն, որ Կարապետյանը իրապես թերացել է Ապրիլայն պատերազմից առաջ։ Որքան էլ Փաշինյանը համոզի հանրությանը, որ գաղտնի փաստատթղթեր է կարդացել, միևնույն է, զինվորական վերնախավը գիտի, թե ով է Արշակ Կարապետյանը։ Հաջորդ ամենակարևոր հանգամանքն այն է եղել, որ Արշակ Կարապետյանը կասկածելի ցուցմունք է տվել իր նախկին գերագույն գլխավոր հրամանատարի դեմ։ Սպայական չգրված կանոնով՝ սա ամոթալի արարք է։

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 57


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր