• 08:03 – Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել 2 օրինագիծ, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում 
  • 17:38 – Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 
  • 17:38 – Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 
  • 20:44 – Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ | Անկախ հրապարակումների հարթակ 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 11:45 – Շաբաթվա թեժ շոփինգ․ Փետրվարի 16-23 

Սանասարյանը «Տաշիր» Սամոյի «քիփն» է

Այսօր «Ժամանակ» օրաթերթում եղավ մի հրապարակում, որում անդրադարձ էր կատարվում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գործունեությանը։ Հրապարակման մեջ մասնավորապես ասվում էր․«Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողության ծառայությունը ամռանը ստուգումներ էր իրականացրել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում: Ստուգումների արդյունքում Սանասարյանը հայտարարեց, որ պետբյուջե կվերադարձվի 140 մլն դրամ: Մեր տեղեկություններով՝ ստուգումները վերաբերել են ԲԷՑ-ը Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպին» վաճառելուն նախորդած շրջանին, իսկ բուն վաճառքին և դրան հաջորդած շրջանը աչքաթող է արվել: Թե ինչու է Սանասարյանի ղեկավարած հիմնարկը նման երկակի մոտեցում դրսևորել, դեռևս անհայտ է»։


Politik.am-ի տեղեկություններով՝ Դավիթ Սանասարյանը շատ մտերիմ հարաբերություններ ունի Սամվել Կարապետյանի՝ «Տաշիր» Սամոյի հետ, այլ կերպ ասած՝ նրա  «քիփն» է։ Այդ հարաբերությունների վառ վկայություն է  Հակոբ Վարդանյանի նշանակումը որպես էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ։ Այն ժամանակ մենք գրեցինք, որ Հակոբ Վարդանյանը  երկար ժամանակ է՝ ինչ կապ ունի Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունների հետ՝ 2016 թվականից  մինչև 2018 թվականը նա աշխատել է «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբում, 2017-ից 2018 թվականները աշխատել է ՀԷՑ ՓԲԸ-ում, իսկ  «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում աշխատում է 2017-ից: Սրանք «Տաշիր» Սամոյի ամենամեծ ընկերություններն են, որոնք մեծ տնտեսական ազդեցություն ունեն Հայաստանում։ Մեր տեղեկություններով՝ Հակոբ Վարդանյանը հենց Դավիթ Սանասարյանի միջնորդությամբ է նշանակվել այս պաշտոնին։


Եվ եթե մամուլի հրապարակումը համապատասխանում է իրականությանը ու Սանասարյանի ղեկավարած կառույցը ստուգումներ չի իրականացրել ԲԷՑ-ում, ապա կարծում ենք՝ իրավապահ համակարգը պետք է փորձի հասկանալ, թե ինչ կա այս ամենի հետևում։


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 53


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր