• 08:03 – Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել 2 օրինագիծ, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում 
  • 17:38 – Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 
  • 17:38 – Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 
  • 20:44 – Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ | Անկախ հրապարակումների հարթակ 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 11:45 – Շաբաթվա թեժ շոփինգ․ Փետրվարի 16-23 

Վլադիմիր Գասպարյանը բնակվել ու բնակվելու է ՀՀ-ում. Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված է հայտնելու հետևյալը՝ այսօր մի շարք լրատվական կայքերի կողմից տարածվել է հերթական սուտ տեղեկատվությունն այն մասին, թե իբր Վ.Գասպարյանը ցանկանում է ստանալ այլ երկրների քաղաքացիություն:


«Վլադիմիր Գասպարյանը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում, հանդիսանում է բարձրագույն սպա, ով միշտ ծառայել է և ծառայելու է իր Հայրենիքին:


Հերթական անհեթեթությունը տարածող կայքերին խորհուրդ է տրվում իրենց ցածր վարկանիշը բարձրացնել ոչ թե վաստակավոր բարձրագույն սպայի անունը անտեղի շահարկելով, այլ ի վերջո արհեստավարժ լրագրողական գործունեություն ծավալելու շնորհիվ: Օրինակ՝ առնվազն նախապես ստուգել տարածվող անհիմն տեղեկատվությունը պատկան մարմիններից կամ, ինչպես այս դեպքում, դիվանագիտական հաստատություններից:


Վ.Գասպարյանը այսուհետ հետամուտ է լինելու իր անվան վերաբերյալ սուտ և զրպարտիչ տեղեկատվություն տարածողներին օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչելուն»,- գրել է Տիգրան Աթանեսյանը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 28


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր