• 08:03 – Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել 2 օրինագիծ, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում 
  • 17:38 – Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 
  • 17:38 – Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 
  • 20:44 – Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ | Անկախ հրապարակումների հարթակ 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 11:45 – Շաբաթվա թեժ շոփինգ․ Փետրվարի 16-23 

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթը

Մայիսի 8-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը, որը ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։


Մայիսի 18-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղումով:


Փաստաթղթում փաստարկներ են ներկայացվում, որոնք ցուցադրում են ադրբեջանական կողմի ինչպես պատմական, այնպես էլ իրավական  փաստարկների սնանկությունը, որոնք` իրենց ամբողջությամբ, յուրահատուկ դրսևորումն են Ադրբեջանի մտադրության՝ հետագայում ևս խոչընդոտել Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքի՝ մարդու անհատական և կոլեկտիվ իրավունքի իրացումը։


Հուշագրում ընդգծվում է, որ աղավաղված կերպով մեկնաբանելով  միջազգային իրավունքի նորմերը՝ Ադրբեջանն անհաջող փորձեր է անում արդարացնել Արցախի մեկուսացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը խոչընդոտելուն ուղղված իր ապակառուցողական քաղաքականությունը:


«Տապալելով ցանկացած նախաձեռնություն, ագրեսիվ կերպով պարտադրելով առճակատման տրամաբանություն, փորձելով սանձազերծել նոր պատերազմ՝ ադրբեջանական իշխանությունները հույս ունեն փոխել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, որտեղ հստակ երևում է  Արցախի ժողովրդի՝ իր ապագան որոշելու վճռական դերակատարության աճող ընկալման միտում:


Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի և Ադրբեջանի հայ բնակչության իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է առ այսօր՝ հենց ադրբեջանական կողմի՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և կոլեկտիվ իրավունքները ժխտելու իր քաղաքականությունից հրաժարվելու ցանկության բացակայության պատճառով: Այս քաղաքականությունը, որն արտահայտվում է, մասնավորապես, ադրբեջանական կողմից շարունակվող ռազմական սադրանքներին զուգահեռ Արցախը մեկուսացնելուն ուղղված ջանքերի գործադրմամբ, ոչ միայն Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների ոտնահարում է, այլև լուրջ սպառնալիք՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը», — նշված է հուշագրում։

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 102


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր