Գազայի հատվածի սահմանների մոտ իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի առողջապահական ծառայությունների պաշտոնական ներկայացուցչին:
Ուժայինները կրակ են բացում բողոքի ցույցերի առավել ագրեսիվ մասնակիցների ուղղությամբ: Ցույցերի մասշտաբն ու վրդովմունքի ալիքը զգալիորեն մեծացել են Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման ֆոնին:
Ավելի վաղ հաղորդվում էր 16 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին: Ներկա պահին վիրավորների թիվը հասել է 1703-ի:
Իսրայելցի զինվորականների գնահատումներով՝ անկարգություններին ավելի քան 35 000 մարդ է մասնակցում՝ սահմանի 12 հատվածում: Նրանք ինքնաշեն պայթուցիկ սարքեր և այրվող խառնուրդով շշեր են նետում, անվադողեր են այրում և փորձում են կոտրել սահմանային արգելապատնեշները:
Ակցիան նվիրված էր Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանը: