ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը։ ԱԺ խորհրդի որոշմամբ մարտի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց:
Օրակարգում ներառված է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը,որի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը, ով օրեր առաջ խորհրդարանի կողմից ՍԴ անդամ էր ընտրվել: