• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 17:28 – Սերժ Սարգսյանի առաջին իսկ խնդրանքի դեպքում ռուսական զորքեր դուրս կգան Երեւանի փողոցներ․ Անդրեյ Զուբով 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Շարմազանովը երկիրն ապականում է իր բարբաջանքներով. Կ. Ռուբինյան

«Մեր խնդիրն է ժողովրդական դժգոհությունը վերածել ընդվզման, քանի որ մեր երկրում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինում , նշանակում է, որ դա տեղի կունենա միայն համաժողովրդական ընդվզման միջոցով»,- Մեդիա կենտրոնում տեղի ունեցած՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատի իշխանափոխության բանաձևն ու առաջիկա քայլերը» թեմայով  մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարեց  ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանը: 


Բանախոսը նշեց, որ ըդվզման առիթ է նաև Սերժ Սարգսյանի գործունեության 10 տապալված տարիները, որոնք չեն կարող շարունակական բնույթ կրել. « Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների ժամանակ խոստում է տվել, որով նաև ամրապնդել է սահմանադրական փոփոխությունները, ինչի միջոցով էլ իր համար երաշխավորել է 3-րդ ժամկետը:


Սա խայտառակ ստախոսություն է, որը Սարգսյանի շուրջ հավաքված հանցախումբը փորձում է արդարացնել ինչն անհանդուրժելի է, քանի որ դա կլինի ևս մեկ քայլ դեպի ավտորիտարություն»,-ասաց Կ. Ռուբինյանը, շեշտելով այդ ամենը հանդուրժել չեն կարող:


Անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը «Հանուն Հայաստան պետության» ճակատի շարժման և իշխանափոխության վերաբերյալ, համաձայն որի  նշել էր , որ իշխանափոխություն տեղի է ունենում միայն ընտրությունների միջոցով , իսկ առաջիկայում չկան ընտրություններ , և ընդդիմությունը նա է, ում ժողովուրդը ձայն է տվել, իսկ արտախորհդարանական ուժերը չունեն լայն  աջակցություն ժողովրդի կողմից, Կ. Ռուբինյանը հակարդարձեց վերջինիս հայտարարությանը , նշելով, թե այդ դեպքում, ինչո՞ւ ՀՀ-ում իշխանափոխություն չի լինում, երբ տեղի են ունենում ընտրություններ.


 «Այդ հայտարարությունը ես կհասկանաի, եթե ենթադրենք Ճապոնիայի պես երկիր լինեինք, և լիբերալները կամ ազատականները 20 տարի շարունակ ընտրվում են, որովհետև երկրիը աշխարհի ամենառաջատար երկրների շարքում է՝ բարձրագույն տեխնոլոգիաններով և փայլուն ժողովրդավարությամբ.   ինչ է,  Շարմազանովը չգիտի՞, որ երկրում է ապրում, և որ երկիրն է ապականում իր բարբաջանքներով, ես կարծում եմ շատ լավ գիտի»,-շեշտեց Կ. Ռուբինյանը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 121


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ
    ВалютаAMDЗавтра
    USD
    EUR
    GBP
    CNY
    UAH
    CZK
    BYN
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter